Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Աղիքային մանրէներն օրգանիզմը պաշտպանում են հիվանդություններից. news.am

Աղիքային մանրէներն օրգանիզմը պաշտպանում են հիվանդություններից. news.am

Մարդու աղիքների մանրէները կարգավորում են զանազան հիվանդությունների դեմ պայքարող գլուտատիոն հակաօքսիդանտի մակարդակը: Դա հայտնաբերել են Սթոքհոլմի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները:

Նրանց ստացած արդյունքների շնորհիվ հնարավոր կդառնա մշակել նոր պրոբիոտիկներ ու ավելի լավ հասկանալ շաքարախտի զարգացմանը մասնակցող մետաբոլիկ պրոցեսները, նշում են փորձագետները:

Գիտնականները նշում են, որ աղիքների միկրոֆլորան կարգավորում է գլուտատիոնի մակարդակն ու ամինաթթուների մետաբոլիզմը ո՛չ միայն բարակ աղիներում, այլեւ լյարդում ու հաստ աղիքում: Բարակ աղիներում գիտությանը հայտնի ավելի քան 1000 տեսակի մանրէներ կան, իսկ դրանց ընդհանուր քանակը միլիարդների է հասնում: Այդ մանրէներից մի քանիսը գլիցին են գործածում՝ այն երեք ամինաթթուներից մեկը, որն անհրաժեշտ է օրգանիզմում հիմնական հակաօքսիդանտի՝ գլուտատիոնի սինթեզի համար:

Ստերիլ՝ այսինքն մանրէներ չպարունակող աղիներով մկների վրա կատարված փորձերի ժամանակ փորձագետները գնահատել են ամինաթթուների մակարդակն այն անոթներում, որոնցով արյունը հասնում է աղեստամոքսային տրակտին ու լյարդին: Նրանք ախտորոշել են գլիցինի ցածր մակարդակ հաստ աղիքում, իսկ դա վկայում է այն մասին, որ աղիքային մանրէներն են կարգավորում այդ օրգաններում գլոիտատիոնի մետաբոլիզմը:

Քանի որ գլիցինի ու մյուս ամինաթթուների մակարդակի նվազումը պայմանավորված է 2-րդ տեսակի շաքարախտով, լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությամբ, ու մետաբոլիկ այլ խանգարումներով, աղեստամոքսային տրակտում միկրոբային ամինաթթուների հետագա ուսումնասիրությունը կարող է լույս սփռել այդ հիվանդությունների զարգացման վրա, կարծում են փորձագետները: Աղիքների մանրէների ու գլուտատիոնի մետաբոլիզմի միջեւ կապի ուսումնասիրությունը կարող է նաեւ հանգեցնել այնպիսի սննդամթերքների կամ պրոբիոտիկների մշակմանը, որոնք օգտակար մանրէներ կմատակարարեն աղիքներին:

Այս հետազոտության մասին հայտնում է Molecular Systems Biology ամսագիրը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. liveinternet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ