Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Կղանքով պատիճները արդյունավետ բուժում են աղիքային ինֆեկցիաները. news.am

Կղանքով պատիճները արդյունավետ բուժում են աղիքային ինֆեկցիաները. news.am

Առողջ ու ոչ ազգակցական դոնորներից վերցված կղանքի սառեցված կախույթ պարունակող պատիճները  կարող են դառնալ աղիքային ինֆեկցիաների՝ այդ թվում Clostridium difficile մանրէաբանական վարակի բուժման արդյունավետ մեթոդ: Այս մասին հայտնում են Հռոմի Ջեմելի համալսարանական հիվանդանոցի մասնագետները:

Կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ պատիճները լավ են յուրացվում ու հիվանդների 90 տոկոսին արդյունավետ բուժում են Clostridium difficile վարակի հետեւանքով սկսված լուծից: Clostridium difficile-ը բակտերիալ ինֆեկցիայի տեսակ է, որն ուժեղ լուծ է առաջացնում, աղիքների բորոբոքում ու բջիջների մահ: Մասնագետների խոսքով նոր թերապիան կարող է ժամանակի ընթացքում դուրս մղել հակաբիոտիկներին:

Clostridium difficile ինֆեկցիայի ռեցիդիվի հետեւանքները կարող են շատ լուրջ լինել ու նույնիսկ մահվան պատճառ դառնալ, բայց կղանքով պատիճները կարող են վերականգնել առողջ աղիքային ֆլորան ու ազատել տհաճ ախտանիշներից, դառնալով բուժման հոյակապ տարբերակ այն հիվանդների համար, որոնց չի հաջողվել  բուժվել հակաբիոտիկներով, կամ՝ որոնք հիվանդության լուրջ ու բազմակի ռեցիդիվներ են ունեցել, նշում է «Վեստնիկ զդորովյան»:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. ponos-x.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ