Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Իրականացվել է ուռուցքով ախտահարված լյարդի հերթական քեմոէմբոլիզացիան

Իրականացվել է ուռուցքով ախտահարված լյարդի հերթական քեմոէմբոլիզացիան

Քեմոէմբոլիզացիան համարվում է լյարդի ուռուցքով հիվանդների ամենահարմար բուժական միջամտությունը: Բազմիցս նշվել է լյարդի չարորակ նորագոյացությունների ժամանակ լյարդային զարկերակի քեմոէմբոլիզացիայի անհրաժեշտության մասին (հիշեցնենք նաև, որ ժամանակակից բժշկության մեջ իրառվում է էմբոլիզացիայի և տեղային քիմիաթերապիայի համատեղ իրականացման եղանակը, որը նախատեսում է երկակի արդյունավետություն՝ուռուցքը սնուցող անոթի խցանում և քիմիապրեպարատի միաժամանակյա ներմուծում, որի պարագայում դեղորայքի բարձր կոնցենտրացիան ապահովվում է առանց համակարգային կողմնակի ազդեցության):

 Իրականացվել է ուռուցքով ախտահարված լյարդի հերթական քեմոէմբոլիզացիան08.08.15թ. «Էրեբունի» ԲԿ ընդունվել է պացիենտ Ա.Ա., 47 տարեկան՝. «Լյարդի հեպատոցելուլյար կարցինոմա» ախտորոշմամբ: Պացիենտին նախապես կատարվել է ՀՏ և լյարդի պերկուտանբիոփսիա (ՀՏ հսկողությամբ), որոնք էլ հաստատել են ախտորոշումը: Ուռուցքը գտնվում էր լյարդի 4-րդ բլթումև ուներ 8,5 х 9,5 սմ չափեր: Կարևոր է նաև նշել, որ պացիենտի մոտ մետաստազներ չեն հայտնաբերվել:

 

Այսպիսի դեպքերում ամբողջ աշխարհում բուժման ընտրության լավագույն եղանակը համարվում է քեմոէմբոիզացիան:

«Էրեբունի»բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի բաժանմունքի ինվազիվ սրտաբան Արսեն Ծատուրյանի կողմից հերթական անգամ իրականացվեց լյարդային և վերին միջընդերային զարկերակների անգիոգրաֆիա, հայտնաբերվեցին ուռուցքը սնուցող անոթները:

 

Միաժամանակ իրականացվեց ուռուցքը սնուցող զարկերակների քեմոէմբոլիզացիա՝հեպասֆերայով (լյարդի ուռուցքի էմբոլիզացիայի նպատակով կիրառվող լուծույթ) և ֆարմառուբիցինով (քիմիապրեպարատ):

Վիրահատությունն ընթացավ առանց բարդությունների: Հիվանդը գտնվում է հսկողության տակ և ստանում է համապատասխան բուժում: Իրականացված վիրահատության արդյունավետության գնահատման նպատակով մեկ ամիս անց հիվանդը կանցնի հերթական ՀՏ հետազոտությունը:

Նմանատիպ վիրահատությունները բարձր տեխնոլոգիական են, պահանջում են հատուկ սարքավորումներ, փորձ և իրականացվում են միայն «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

 

Լյարդային զարկերակի սուբտրակցիոն կոնտրաստային անգիոգրաֆիա (սլաքներով նշված է լյարդի 4-րդ սեգմենտը, որտեղ երևում է լավ անոթավորված ուռուցքը) Վիճակ ուռուցքի քեմոէմբոլիզացիայից հետո: Բավականին լավ նկատելի է կոնտրաստային նյութի կուտակումը ուռուցքի մեջ (էմբոլիզացիայի վերջնական կետերը: Սլաքներով նշված են ուռուցքի սահմանները):
Լյարդային զարկերակի սուբտրակցիոն կոնտրաստային անգիոգրաֆիա (սլաքներով նշված է լյարդի 4-րդ սեգմենտը, որտեղ երևում է լավ անոթավորված ուռուցքը) Վիճակ ուռուցքի քեմոէմբոլիզացիայից հետո: Բավականին լավ նկատելի է կոնտրաստային նյութի կուտակումը ուռուցքի մեջ (էմբոլիզացիայի վերջնական կետերը: Սլաքներով նշված են ուռուցքի սահմանները):

 

Սկզբնաղբյուր. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ