Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Ներկայացվել է փորկապության դեմ ամենապարզ միջոցը. med.news.am

Ներկայացվել է փորկապության դեմ ամենապարզ միջոցը. med.news.am

Հարյուր հոգու մասնակցությամբ հետազոտությունը, որը բախվել է փորկապության զգայուն խնդրին, հնարավորություն է տվել այդ խանգարումից ազատվելու մի նոր բնական միջոց հայտնաբերել: Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of General Internal Medicine-ի կողմից:

Դրա հեղինակները հայտնաբերել են քրոնիկական փորկապությունից առանց երկրորդական հետևանքների ազատվելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը: Դա ենթադրում է շեքի մեղմ մերսում: Խոսքը մաշկի մի փոքրիկ հատվածի մասին է, որը հեշտոցը բաժանում է հետանցքից: Շեքի վրա է գտնվում ճնշման այն հատվածը, որի ակտիվացումը մերսման սեանսի ընթացքում թեթևացնում է փորկապության նշանները:

Հետազոտողները քրոնիկական փորկապությունից տառապող 100 հոգու երկու խմբի են բաժանել:  Առաջին խմբի մասնակիցները փորկապության դեմ ստանդարտ բուժում են ստացել, ներառյալ`լուծողականներ և խոհուրդներ ֆիզիկական ծանրաբեռնվածության վերաբերյալ, իսկ երկրորդ խմբում մարդկանց սովորեցրել են արդյունավետ կերպով մերսել շեքը:

Չորս շաբաթից պարզվել է, որ երկրորդ խմբում փորկապության ախտանիշների զգալիորեն ավելի տպավորիչ թեթևացում է նկատվել և բարելավվել է աղիքների գործունեությունը առաջին խմբի մասնակիցների համեմատ:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. www.e-motherhood.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ