Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

«Երջանկության հորմոնն» արտադրվում է աղիքային բակտերիաների կողմից. news.am

«Երջանկության հորմոնն» արտադրվում է աղիքային բակտերիաների կողմից. news.am

«Երջանկության հորմոնը»՝ սերոտոնինի նեյրոմեդիատորը, արտադրվում է մարդու աղեստամոքսային համակարգում, ցույց է տալիս Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտությունը:

 

Ավելի վաղ հետազոտությունները ցույց էին տվել, որ մկների եւ մոդելային այլ օրգանիզմների մոտ փոխվում է վարքագիծը՝ ի պատասխան աղիքների միկրոբակազմի փոփոխությունների:

 

Պերիֆերիկ սերոտոնինն արտադրում են հիմնականում էնթերոխրոմաֆին բջիջները, ինչպես նաեւ մի շարք նեյրոններ եւ իմունային բջիջներ:

 

Հետզոտության ընթացքում գիտնականները համեմատել են պերիֆերիկ սերոտոնինի մակարդակն աղիքային բակտերիաների նորմալ կազմով մկների եւ այդ բակտերիաներից զուրկ ստերիլ մկների մոտ: Պարզվեց, որ ստերիլ մկների մոտ սերոտոնինը 60 տոկոսով ավելի քիչ է՝ մյուս խմբի կրծողների համեմատ: Երբ ստերիլ մկներին ներարկվել է սովորական միկրոբակազմը, սերոտոնինի մակարդակը կարգավորվել է: Սա նշանակում է, որ սերոտոնինի պակասը դառնալի է:

 

«Էնթերոխրոմաֆին բջիջներն աղիքային համակարգում սերոտոնինի լավ աղբյուր են, - նշում է հետազոտող Ջեսիքա Յանոն, - այն, ինչ մենք տեսանք այս գիտափորձի ընթացքում, ցույց է տալիս՝ սերոտոնին արտադրելու ունակությունը կամ այդ ունակությունների մեծ մասը կախված է աղիքներում միկրոբային կազմի յուրահատկություններիից»:

 

Հետազոտողների կարծիքով՝ հաջողվել է սերոտոնինի մակարդակի աճի համար պատասխանատու բակտերիաների մի խումբ բացահայտել, սակայն հավանական է, որ այդ խումբը պատասխանատու է նաեւ այլ հատկությունների համար, ինչը դեռ պարզել է պետք: Գիտնականները նշում են, որ որոշ իրավիճակներում պերիֆերիկ սերոտոնինի ավելցուկը կարող է վնասակար լինել օրգանիզմի համար:

 

Պերիֆերիկ սերոտոնինի մակարդակի փոփոխությունները կապված են տարբեր հիվանդությունների հետ, որոնց թվում է բորբոքված աղիքների համախտանիշը, սիրտ-անոթային հիվանդությունները եւ օստեոպորոզը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. academ-clinic.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ