Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Սինգապուրյան բժիշկները աղիների քաղցկեղի բուժման նոր մեթոդ են բացահայտել. news.am

Սինգապուրյան բժիշկները աղիների քաղցկեղի բուժման նոր մեթոդ են բացահայտել. news.am

Քիմիաթերապիայի շրջանակում կիրառվող դեղամիջոցներից մեկը, որն օգտագործվում է լեյկեմիայի բուժման համար, կարող է կանխարգելել եւ վերահսկել հաստ աղիքի քաղցկեղի զարգացումը: Այս եզրահագման են եկել Նանյանի տեխնոլոգիական համալսարանի մասնագետները Շվեդիայի Կարոլինայի համալսարանի իրենց գործընկերների հետ միասին:

 

Կոլոռեկտալ քաղցկեղը կամ հաստ աղիքի քաղկցկեղն ամբողջ աշխարհում տարածված քաղցկեղային  հիվանդություններից է (թոքերի եւ կրծքագեղձի քաղցկեղի հետ մեկտեղ): Կոլոռեկտալ քաղցկեղի դեպքերի 95 տոկոս դեպքերում չարորակ գոյացություններ են ի հայտ գալիս:

 

Քաղցկեղի այս տեսակն ուսումնասիրելով՝ գիտնականները պարզել են, որ Իմանիտիբը՝ կասեցնող ֆերմենտը, որը կիրառվում է լեյկեմիայի բուժման համար, աշխատում է EphB կոչվող բջիջների ռեցեպտորների ազդանշանային ուղիների աշխատանքը կասեցնելու միջոցով, ինչի արդյունքում քաղցկեղը չի տարածվում դեպի շրջակա հյուսվածքներ: Պարզվել է, որ հաստ աղիքի քաղցկեղով մկների բուժման գորընթացում Իմանիտիբը օգնում էր կրկնակի փոքրացնել քաղցկեղի չափսերը: Այս արդյունքը շատ տպավորիչ է, քանի որ ներկայումս գոյություն չունի աղիքային քաղցկեղների ռեցիդիվների կանխարգելման որեւէ միջոց՝ դրանք վիրաբուժական ճանապարհով հեռացնելուց հետո:

 

«Մեր հետազոտությունը կլինիկական մեծ նշանակություն ունի, քանի որ Իմանիտիբը քաղցկեղի բուժման եւ դրա զարգացումը կասեցնելու շատ մեծ ներուժ ունի՝ հատկապես այն հիվանդների դեպքում, ովքեր հակված են կոլոռեկտալ քաղցկեղ ձեռք բերելուն», - նշում է պրոֆեսոր Սվեն Պետերսոնը:

 

«Հաստ աղիքի քաղցկեղ ունեցող մկների դեպքում Իմանիտիբը կարողացավ երկարացնել կյանքի տեւողությունը եւ արդյունավետ էր քաղցկեղի զարգացման վերջին փուլերում գտնվող ու հաստ աղիքի արյունահոսություն ունեցող մկների կենսակայունության տեսանկյունից», - նշում է բժիշկ Պարագ Կունդուն՝ հետազոտության հեղինակներից մեկը:

 

Հետազոտության արդյունքները լույս են տեսել Science Translational Medicine հեղինակավոր ամսագրում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ