Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Բրիտանիայում սկսել են արհեստական ենթաստամոքսային գեղձի նախատիպ օգտագործել. news.am

Բրիտանիայում սկսել են արհեստական ենթաստամոքսային գեղձի նախատիպ օգտագործել. news.am

Մեծ Բրիտանիայում հավանություն են տվել արհեստական ենթաստամոքսային գեղձի օգտագործմանը: Այն նախատեսված է շաքարային դիաբետով տառապողների համար, հայտնել են բրիտանական ԶԼՄ-ները:

 

MiniMed 640g սարքն իր աշխատանքի ընթացքում կրկնօրինակում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը: Դրա սենսորները զգայուն են արյան մեջ շաքարի պարունակության մակարդակի նվազման նկատմամբ եւ հուշում են օրգանիզմին, որ պետք է ինսուլին արտադրել: Այսպիսով, սարքավորումը կարող է կանխարգելել դիաբետ ունեցողների համար մեծ վտանգ ներկայացնող հիպոգլիկեմիկ նոպաները: Ընդ որում՝ սարքավորումն արդյունավետ է դիաբետի ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ տիպ ունեցող հիվանդների դեպքում:

 

Բժիշկների խոսքով՝ £2,995 արժողությամբ սարքավորումը կարող է կանխել 4 հիպոգլիկեմիկ նոպա՝ 5-ից: Նշենք, որ նմանատիպ նոպաների ժամանակ արյան մեջ շաքարի պարունակությունը նվազում է մինչեւ ճգնաժամային ցուցանիշներ: Այս նոպաները կարող են դիաբետիկ կոմայի եւ նույնիսկ մահվան պատճառ դառնալ: Շատ հաճախ այս նոպաները տեղի են ունենում գիշերը: Արտադրողները պնդում են, որ սարքավորումը կարող է հատկապես օգտակար լինել առաջին տիպի դիաբետ ունեցող այն մարդկանց համար, ովքեր հաճախ են բախվում արյան մեջ շաքարի պարունակության մակարդակի անկման հետ՝ առանց տեսանելի ախտանիշների:

 

Սարքավորումն արդեն կլինիկական փորձարկումներ է անցել Մեծ Բրիտանիայում, եւ այժմ բժիշկները խորհուրդ են տալիս դիաբետի ծանր տարբերակներով տառապող մարդկանց: Լոնդոնի արքայական քոլեջի բժիշկ Պրատիկ Չուդխարիի ավելի քան 20 հիվանդ օգտագործում են այս սարքավորումը եւ գոհ են, քանի որ արդեն կարող են հանգիստ քնել եւ չանհանգստանալ:

 

Բուժաշխատողների խոսքով՝ այս սարքավորումը մեծ առաջընթաց է լիարժեք արհեստական ենթաստամոքսային գեղձի ստեղծման ճանապարհին: Այդպիսի սարքավորման կարիք ունեն հազարավոր հիվանդներ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ