Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Գիտնականներն առաջին անգամ արհեստական ստամոքս են աճեցրել. news.am

Գիտնականներն առաջին անգամ արհեստական ստամոքս են աճեցրել. news.am

Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է լաբորատոր պայմաններում մարդու ստամոքսի հյուսվածքներ աճեցնել՝ բազմապոտենտ (ցանկացած տիպի բջջի վերածվելու ընդունակ) ցողունային բջիջներից: Ստացված եռաչափ մինի-ստամոքսները (ստամոքսի օրգանոիդները), Medical News Today-ի հաղորդմամբ, կարող են ռեալ ժամանակում դեղամիջոցների եւ ցավաստեղծ օրգանիզմների ազդեցությունն ուսումնասիրելու հնարավորություն ընձեռել:

 

Կենսաբանները երկու տարի շարունակ սաղմի օրգանիզմում ստամոքսի զարգացման հիմնական փուլերն են ուսումնասիրել, այնուհետեւ էլ. Պետրիի անոթներում դրանց կրկնօրինակը նախաձեռնելով, ցողունային բջիջների՝ ստամոքսի հյուսվածքների վերածմանը նպաստող պայմաններ ստեղծել: Մեկ ամսվա ընթացքում նրանց հաջողվել է 3 մմ տրամագծով եռաչափ օրգանոիդներ աճեցնել, որոնց հյուսվածքներում մի քանի տեսակի՝ տարբեր առանձնահատկություններով օժտված բջիջներ են առկա:

 

Այնուհետեւ գիտահետազոտական խմբի անդամների հրահրմամբ օրգանոիդները Helicobacter pylori անվամբ հայտնի՝ գաստրիտի, ինչպես նաեւ ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցի առաջացման հետ ասոցացվող մանրէներով են վարակվել: Ընդամենը մեկ օրվա ընթացքում H. Pylori-ն բնական կենսաքիմիական ռեակցիաներ է առաջացրել՝ արհեստական հյուսվածքներում. ինֆեկցիան արագ տարածվել է՝ էպիթելերերով եւ c-Met քաղցկեղային գենն ակտիվացրել:

 

Օրգանիոիդները նաեւ շաքարախտի եւ մի շարք այլ հիվանդությունների կենսաքիմիական առանձնահատկությունների ուսումնասիրման նպատակով են աճեցվել: Նմանատիպ հետազոտությունների՝ կենդանիների նկատմամբ իրականացումը ցանկալի չի համարվում, քանի որ մարդու ստամոքսն իր անատոմիական եւ ֆիզիոլոգիական առանձնահատկություններով ինքնատիպ՝ որեւէ այլ կենդանու ստամոքսի չնմանվող օրգան է հանդիսանում:

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ