Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Ստամոքսի քաղցկեղից խուսափելու նոր միջոց է հայտնաբերվել՝ Botox-ը

Ստամոքսի քաղցկեղից խուսափելու նոր միջոց է հայտնաբերվել՝ Botox-ը

Կոլումբիայի համալսարանի և Նորվեգիայի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի համատեղ ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ Botox-ի ներարկումները կարող են արդյունավետ լինել ստամոքսի քաղցկեղի բուժման պարագայում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:

 

Կնճիռների դեմ պայքարող դեղն ընդունակ է քաղցկեղի բջիջների աճին նպաստող նյարդային ազդակների արգելափակման միջոցով դանդաղեցնել ուռուցքի աճը: Botox-ը կարելի է ներարկել գաստրոսկոպիայի միջոցով: Նման դեղերը բավականին մատչելի են և ոչ այնքան վնասակար:

 

Մասնագետները պարզել են նաև, որ botox-ը ո՛չ միայն անմիջականորեն ազդում է ուռուցքի վրա, այլև քիմիաթերապիայի ներգործությունն ավելի հասանելի է դարձնում քաղցկեղի բջիջներին: Արգելափակված նյարդային ազդանշանները բարձրացնում են քաղցկեղի բջիջների խոցելիությունը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ