Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Պրոբիոտիկները կանխում են լյարդի ցերոզով հիվանդ մարդկանց մոտ հեպատիկ էնցեֆալոպաթիան. news.am

Պրոբիոտիկները կանխում են լյարդի ցերոզով հիվանդ մարդկանց մոտ հեպատիկ էնցեֆալոպաթիան. news.am

Պրոբիոտիկներն արդյունավետորեն հաղթահարում են ստամոքսի մի շարք խնդիրներ։ Բայց, համաձայն Կլինիկական հեպատոլոգիայի կենտրոնի նոր հետազոտության՝ պրոբիոտիկները կարող են ավելի շատ բան բուժել, քան միայն ստամոքսի խանգարումն է, եւ բժիշկներն այժմ ուսումնասիրում են նրանց ազդեցությունը լյարդի ցիրոցով հիվանդ մարդկանց հեպատիկ էնցեֆալոպաթիայի վրա, հաղորդում է Medical Daily-ին։

 

«Նոր հետազոտությունը պարզել է, որ պրոբիոտիկները փոխում են աղիքների ֆլորան՝ լյարդի ցիրոցով հիվանդ մարդկանց մոտ հեպատիկ էնցեֆալոպաթիան կանխելու համար,- ասել է դոկտոր Դեյվիդ Վիկտորը։ «Այս արդյունքներն առաջարկել են անվտանգ, հեշտ տանելի, եւ, հնարավոր է,անգամ ավելի էժան այլընտրանք՝ ժամանակակից բուժման մեթոդներին»։

 

Փորձարկումը կատարվել է Հնդկաստանի Նյու Դելիում Govind Ballabh Pant հիվանդանոցում։  Այն եղել է մեկանգամյա, հեռանկարային եւ բաց ուսումնասիրություն լյարդի ցիրոզով տառապող հիվանդների շրջանում, ում մոտ նկատվել է հեպատիկ էնցեֆալոպաթիա առաջանալու մեծ հավանականություն, բայց այն դեռ արտահայտված չի եղել։

 

Լյարդի էնցեֆալոպաթիան կենտրանական նյարդային համակարգի գործառույթների խանգարում է, որն առաջանում է լյարդի լուրջ վնասվելու դեպքում, երբ թունավոր նյութերը կուտակվում են լյարդի մեջ, եւ օրգանիզմը ի վիճակի չէ դրանք հեռացնել։ Շատ ծանր դեպքերում այն կարող է ուշաթափության, ռեակցիաների բացակայության եւ՝ անգամ կոմայի հանգեցնել։ Ընդ որում, սա հակադարձելի մի վիճակ է, եւ բուժումը լյարդից թունավոր նյութերի լվացումն է։ Ընդհանուր մեթոդը լակտուլոզա դիսախարիդի եւ լակտիտի ներարկումն է, որը մեղմում է հիվանդի վիճակը, բայց այս գործընթացի հետեւանքով առաջանում են  կողմնակի որոշ ազդեցություններ՝ փորլուծություն, ստամոքսի փքվածություն եւ գազեր։

 

Պրոբիոտիկների արդյունավետությունը ստուգելու համար որոշ հիվանդներին բուժել են պլացեբոյի միջոցով։ Բուժման մեթոդների համեմատությունը ցույց է տվել, որ պրոբիոտիկներով բուժվող հիվանդների մոտ լյարդի էնցեֆալոպաթիայի առաջացման վտանգն ավելի քիչ է եղել, քան մնացածների մոտ։  Պրոբիոտիկներով բուժման ընթացքում ոչ մի կողմնակի ազդեցություն այն չի առաջացրել եւ հիվանդները շարունակել են բուժում ստանալ։ Ընդ որում, հետազոտողները եկել են այն  եզրակացության, որ պրոբիոտիկները կարող են ավելի արդյունավետորեն եւ առանց կողմնակի հետեւանքների մեղմել էնցեֆալոպաթիայի ախտանիշները, քան լակտուլոզան։

 

Պրոբիոտիկները կենդանի միկրոօրգանիզմներ են, որոնց պատշաճ քանակությունը միայն օգտակար է օրգանիզմի համար։

 

Սկզբնաղբյուր. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ