Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Սուրճը կարող է նվազեցնել հաստ աղու քաղցկեղի վտանգը. news.am

Սուրճը կարող է նվազեցնել հաստ աղու քաղցկեղի վտանգը. news.am

Գիտնականները հայտնաբերել են, որ օրը 2 բաժակ սուրճը նվազեցնում է հաստ աղու քաղցկեղի առաջացման վտանգը: Հարավային Քալիֆորնիայի համալսարանի հետազոտողներն Իսրայելում հետեւել են 8500 մարդկանց կողմից սուրճի օգտագործմանը, որոնցից 5000-ը՝ հաստ աղու քաղցկեղով:

 

Արդյունքները ցույց են տվել, որ սուրճ օգտագործողները մեկ երրորդով ավելի քիչ են ենթակա եղել հաստ աղու քաղցկեղի ռիսկի, քան այն մասնակիցները, ովքեր ընդհանրապես սուրճ չեն խմել, հաղորդում է Newmax Health-ը՝ LiveSciense կայքին հղումով: Եվ որքան շատ սուրճ են օգտագործել մասնակիցները, այնքան ցածր է եղել հաստ աղու քաղցկեղով հիվանդացության վտանգը:

 

Առաջատար հետազոտող Սթեֆանի Ստենզելը, որը ներկայացնում էր արդյունքները Քաղցկեղի հետազոտման ամերիկյան ասոցիացիայի նիստին, հայտնել է, որ հետազոտությունը սուրճի ուժեղ հակաքաղցկեղային նյութեր պարունակելու մասին առկա ապացույցներին եւս մեկն ավելացրեց:

 

Գիտնականները ենթադրում են, որ սուրճն իջեցնում է քաղցկեղի վտանգը, քանի որ արագացնում է սննդի անցումը հաստ աղիով՝ դրանով իսկ կրճատելով քաղցկեղածին նյութերի հնարավոր ներծծման ժամանակահատվածը: Բացի այդ, հնարավոր է, որ սուրճում առկա միացություններն ազդում են աղիներում մանրէների կազմի վրա կամ ունեն ուղղակի հակաքաղցկեղային հատկություններ:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. sfw.so
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ