Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Շտապ օգնության մեքենայով ուղևորությունը փողոցներում ստեղծած արհեստական արգելքների վրայով` ախտորոշում է կույր աղիքի բորբոքում

Շտապ օգնության մեքենայով ուղևորությունը փողոցներում ստեղծած արհեստական արգելքների վրայով` ախտորոշում է կույր աղիքի բորբոքում

Փողոցներում ստեղծած արհեստական արգելքների վրայով ավտոմեքենայով անցնելիս` ցավի առկայությունը որովայնում նշանակում է կույր աղիքի բորբոքման զարգացման բարձր ռիսկ այն մարդկանց մոտ, ովքեր արդեն ունեն բնորոշ ախտանիշներ:

 

Հաճախ  են դժվարանում սուր ապենդիցիտի ախտորոշման մեջ, սակայն այդ հիվանդության առկայությունը պահանջում է ծայրահեղ միջոցներ: Օքսֆորդի համալսարանի հետազոտողները անց են կացրել 101 հիվանդի մասնակցությամբ հետազոտություն, ովքեր հիվանդանոց էին տեղափոխվում կույր աղիքի բորբոքման կասկածով: Թեստավորումը տեղի է ունեցել 2012 թ.: 

 

Գիտնականները պարզաբանում էին, թե ի՞նչ են զգում  հիվանդները, երբ ավտոմեքենան անցնում էր փողոցներում ստեղծած արհեստական արգելքների վրայով: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվելիս 64 հիվանդ անցել է արգելքների վրայով, նրանցից 54-ը (84%) առաջացող ցատկերին արձագանքել են ցավի ուժգնացմամբ: Կույր աղիքի սուր բորբոքման ընդամենը 34 ախտորոշում է դրվել, որից 33-ը (97%) համատեղվել է ճանապարհին արհեստական արգելքներին հանդիպելիս ցավի ուժգնացման հետ։ Մնացած 7 հիվանդները, ովքեր հայտնել են սուր ցավի մասին, այլ լուրջ ախտանիշներ են ունեցել, ինչպես օրինակ ձվարանի ապոպլեքսիա կամ դիվերտիկուլիտ:

 

Գիտնականները պնդում են, որ հիվանդների հարցումը` ցավի և նրա ինտենսիվության փոփոխման վերաբերյալ, կարևոր է «սուր որովայն» ախտորոշման համար:

Սկզբնաղբյուր. http://www.medstream.ru
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ