Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Հետազոտողները կապ են հաստատել ստամոքսի ցավերի և վատ եղանակի միջև

Հետազոտողները կապ են հաստատել ստամոքսի ցավերի և վատ եղանակի միջև

Վերջերս գիտնականները հանգել են այն եզրակացության, որ մարսողության անսպասելի սուր խանգարման դեպքում մեղավոր է ոչ միայն սննդակարգը, այլև` մռայլ եղանակը, ավելի ստույգ` խոնավ պայմանները (անձրև, քամի, փոթորիկ): Առատ ջրային տեղումները հանգեցնում են ջրհոսքերի գերլցմանը՝ այդ կերպ վարակակիր հարուցիչներին և վիրուսներին օգնում` ընկնելու խողովակաշարերի մեջ և հաջորդաբար` բնակարաններ: Հետազոտության տվյալներով՝ ջրից եկող վիրուսները, այլ ոչ մանրէներն են առաջացնում զանազան հիվանդություններ:

 

Հետազոտությունն անցկացվել է Viroclime անվան ծրագրի շրջանակներում, որի նպատակը մարդու համար վտանգավոր ջրանցքային ջրերում ապրող վիրուսների բացահայտումն է։ Որպես հետազոտվող նմուշներ վերցրել են Իսպանիայի, Հունգարիայի, Շվեդիայի, Հունաստանի, ինչպես նաև Բրազիլիայի որոշակի տարածքների ջրերը: Հայտնաբերվել է երկու տեսակի վիրուս, որոնք կարող են վկայել լուրջ հիվանդությունների մասին: Մեկը՝ փսխում առաջացնող, մյուսը՝ նորովիրուս (ստամոքսային հարբուխ): 

 

Գիտնականները կարծում են, որ ջրում վիրուսների վերահսկողությունը հնարավորություն կտա կանխատեսել կլիմայի փոփոխման հետևանքները և առողջության պահպանման համար մշակել նոր արդյունավետ միջոցներ: Այդ մեթոդը կարող է օգնել  նաև կանխատեսելու ստամոքս-աղիքային հիվանդությունների քանակը՝ հենվելով տեղումների վերլուծությանը: 

Սկզբնաղբյուր. http://www.raut.ru
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ