Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Ամանորյա տոներից «տուժած» լյարդի մաքրման բոլոր փորձերն ապարդյուն են. գիտնականներ

Գիտնականները հայտարարում են, որ ամանորյա տոներից «տուժած» լյարդի մաքրման բոլոր փորձերն ապարդյուն են: Այս մասին գրում է The Telegraph-ը:

Առաջին հայացքից թվում է, թե տոներից հետո մեկ շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է խուսափել ալկոհոլի օգտագործումից` լյարդի մաքրման համար, սակայն Լյարդի բրիտանական հիմնադրամը խիստ քննադատել է այդ մոտեցումը:

Սաութհեմփթոն հոսպիտալի բժիշկ Մայք Ռայթը հայտարարել է, որ լյարդի մաքրման այդ փորձը մարդու մոտ սխալ եզրակացություն կարող է առաջացնել իր օրգանիզմի աշխատանքի վերաբերյալ, այսինքն մարդը կմտածի, որ այժմ իր լյարդը պաշտպանված է և կսկսի առավելագույնս «բեռնել» այն:

Այս թյուր տեղեկատվության վերացման համար էլ Լյարդի բրիտանական հիմնադրամը ակցիա է սկսել Լոնդոնում, Լիվերպուլում, Բիրմինգեմում և Գլազգոյում:

Այսպես, մասնագետները խորհուրդ են տալիս ալկոհոլ չօգտագործել տարվա մեջ մի քանի շաբաթ:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ