Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Հիվանդի ստամոքսում հատուկ էլեկտրախթանիչի տեղադրումը կօգնի պայքարել փսխման նոպաների և այլ ֆունկցիոնալ խանգարումների դեմ

Հիվանդի ստամոքսում հատուկ էլեկտրախթանիչի տեղադրումը կօգնի պայքարել փսխման նոպաների և այլ ֆունկցիոնալ խանգարումների դեմ

Շվեդացի գիտնականները հայտնագործել են հատուկ էլեկտրախթանիչ` էլեկտրոնային սարքավորում, որը տեղավորվելով սրտխառնոցով ու փսխումով տառապող հիվանդի ստամոքսում զգալի նվազեցնում է այդ ախտանիշերի առաջացման հավանականությունը:

 

Հետազոտողները վստահ են, որ սարքավորումը չի գործում միայն տեղում: Այն ազդելով հիվանդի ուղեղին, ազդանշան է ուղարկում նյարդային համակարգի միջոցով: Այս գործիքը կարող է շատ օգնել հղիներին, նաև այն մարկանց, ովքեր անցել են քիմիաթերապիա ուռուցքային հիվանդությունների պատճառով: Հատուկ էլեկտրախթանիչը հիվանդի ստամոքսում տեղադրելու դեպքում հաջողվում է պայքարել փսխումների և այլ ֆունկցիոնալ խանգարումների դեմ:

 

Շվեդիայի Գոտենբուրգի համալսարանի գիտնականները փորձարկել են իրենց հայտնագործությունը 20 հիվանդների վրա, որոնցից 90%-ի մոտ հաստատվել է զգալի լավացում: Տանջող սրտխառնոցն ու փսխումները գրեթե անցել են: Նախկինում շաքարախտով հիվանդների, փսխումների մշտական նոպաներով տառապող անձանց բուժման համար նման խթանիչ սարքավորումներ արդեն կիրառվել են, սակայն շվեդացի գիտնականներն առաջինն էին, որ ընդլայնեցին գործիքի կիրառման ոլորտը և այն կատարելագործեցին:

 

Հետազոտողները համոզված են, որ այս սարքավորման կիրառման դեպքում թերապևտիկ լավագույն արդյունք է գրանցվում, քանի որ խթանիչը գործում է ոչ միայն ստամոքսի հյուսվածքների վրա, այլև նյարդային վերջավորություններով ստամոքսից ուղեղ ազդանշան է փոխանցում, ինչն էլ բերում է տեսանելի դրական ազդեցության` հիվանդի վիճակի բարելավման:

 

«Մենք կարծում ենք, որ ստամոքսի էլեկտրախթանումը հիմնականում ազդում է հիվանդի ուղեղի փսխումային կենտրոնի վրա, ակտիվացնելով նյարդային համակարգի այն ճանապարհները, որոնք ստամոքսից ուղեղ են գնում», - ասում է Սթինա Անդերսսենն, որը նույնպես մասնակցել է հետազոտության անցկացմանը: Այս հայտնագործությունը կարող է կիրառվել հղիների դժվար առողջական իրավիճակների բարելավման նպատակով, նվազեցնել ուռուցքային հիվանդությունների ժամանակ կատարված քիմիա և ճառագայթային բուժման բացասական հետևանքները:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Աղբյուր. health-ua.org
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ