Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Համակարգային հիվանդություններ

Կլինիկական դեպք. բարոթերապիայի արդյունավետությունը պարբերական հիվանդության ժամանակ, Հռիփսիմե Փարսադանյան. armeniamedicalcenter.am

Կլինիկական դեպք. բարոթերապիայի արդյունավետությունը պարբերական հիվանդության ժամանակ, Հռիփսիմե Փարսադանյան. armeniamedicalcenter.am

Բարոթերապիայի բաժանմունք, թունավորումներով, տարբեր հիվանդություններով տառապող պացիենտներից զատ, դիմում են նաև պարբերական հիվանդությամբ տառապող հիվանդները: Հարկ եմ համարում նշել, որ, ի սկզբանե, հենց այդ հիվանդներն էին դիմում բարոթերապևտիկ ծառայությանը:

Թե այդ հիվանդության ժամանակ ինչպես է ազդում բարոթերապիան, պարզ չէ, նախկինում անգամ այդ ժամանակ հիվանդության գենային ախտաբանությունը հայտնի չէր մեզ և շատ քիչ տեղեկատվություն կար հիվանդության մասին: Սակայն փաստն այն է, որ բարոթերապիան բավականին արդյունավետ է այս հիվանդության ժամանակ:

Ընդհանրապես, պարբերական հիվանդությունն ընդունված է բուժել կոլխիցինով, ինչը չի ապահովում լիարժեք բուժում: Կոլխիցինը ցիտոստատիկ է, կանգնեցնում է միտոզը, բջիջների աճը և ունի իր կողմնակի ազդեցությունը:

Բարոթերապիայի սեանսներից հետո որևէ բացասական ազդեցություն չի փաստվել, իսկ արդյունավետություն, միանշանակ, այո, արձանագրվել է: Բարոթերապիայի կուրսը տարվա ընթացքում կատարվում է երկու անգամ՝ աշնանը և գարնանը, 10-ական սեանսով:
Շատ հիվանդներ բարոթերապիայի շնորհիվ ամբողջ տարվա ընթացքում նոպա չէին ունենում, կամ լինում էին շատ թեթև՝ առանց ջերմության, ցավի, ինչպես ասում են՝ ոտքի վրա:

Ցավոք, ներկայում այս հիվանդության ժամանակ գրեթե չեն դիմում բարոթերապիայի օգնությանը:


Հռիփսիմե Փարսադանյան,
բարոթերապևտ, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ