Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Համակարգային հիվանդություններ

Ինչո՞ւ են կանայք ավելի հաճախ հիվանդանում աուտոիմուն հիվանդություններով. news.am

Ինչո՞ւ են կանայք ավելի հաճախ հիվանդանում աուտոիմուն հիվանդություններով. news.am

Աուտոիմուն հիվանդություններով, որոնց թվում է նաեւ արթրիտը, կանայք ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ. աուտոիմուն հիվանդություններով 10 հիվանդից 8-ը կանայք են: Միչիգանի համալսարանի գիտնականներին, կարծես, հաջողվել է պարզել, թե ինչն է պատճառը: Նրանց կարծիքով՝ խնդիրը VGLL3 գենի մեջ է, որն իմունային համակարգին ստիպում է «հարձակվել» ինքն իր վրա:

Nature Immunology ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն՝ հենց VGLL3 գենն է մեղավոր աուտոիմուն հիվանդություններով հիվանդացության նման անհամաչափության համար, այլ ոչ կանացի սեռական հորմոնների ազդեցությունը, ինչպես ընդունված էր համարել:

Գիտնականները հետեւել են առողջ կամավորների՝ 31 կանանց եւ 51 տղամարդկանց մաշկի վրա գեների արտահայտությանը: Ընդհանուր առմամբ, 661 գեներ տարբեր կերպ են իրենց դրսեւորել՝ կախված սեռից: Դրանցից շատերը որոշակի իմունային գործառույթներ են ունեցել, եւ հատուկ դեր է խաղացել հենց VGLL3 գենը: Հենց այս գենը կարող է բորբոքային աուտոիմուն ռեակցիայի մեղավորը լինել, որն արթրիտների եւ այլ հիվանդությունների պատճառ է դառնում:

Նախկինում գիտնականներն աուտոիմուն հիվանդությունները կապում էին սեռական հորմոնների ազդեցության հետ, սակայն պարզվում է, որ VGLL3-ն էսթրոգենի կամ տեստոստերոնի կողմից հորմոնալ կարգավորման չի ենթարկվում: Իսկ դա նշանակում է, որ այդ գենը կանացի օրգանիզմի թույլ օղակն է:

Աուտոիմուն հիվանդությունների (փսորիազ, գայլախտ, հոդերի ռեւմատոիդ արթրիտ եւ այլն) ախտորոշման համար երբեմն տարիներ են պահանջվում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. InfoGorlo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ