Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Համակարգային հիվանդություններ

Գայլախտի դեմ նոր դեղն իմունիտետը ճնշող հատկություններ չունի. news.am

Գայլախտի դեմ նոր դեղն իմունիտետը ճնշող հատկություններ չունի. news.am

Lupuzor™-ը կարող է դառնալ գայլախտի բուժման առաջին դեղը, որն իմունիտետը ճնշող հատկանիշներ չունի: Ներկայումս գայլախտը հաջողությամբ բուժող դեղեր չկան, իսկ հիվանդներին, սովորաբար, այնպիսի դեղեր են նշանակում, որոնք ճնշում են իմունիտետը: 

Lupuzor™-ը մշակվել է Ստրասբուրգի համալսարանի հետազոտողների կողմից` Սիլվիան Մյուլլերի ղեկավարությամբ: Դեղի կլինիկական փորձարկումների I եւ II փուլերն արդեն ավարտվել են, մոտ ժամանակներս կսկսվի փորձարկումների III փուլը: Դրան ԱՄՆ-ից եւ Եվրոպայից   200 հիվանդ կմասնակցի, արդյունքները կստացվեն 2017-ի ավարտին:

Հետազոտողները պեպտիդներ են սինթեզել, որոնք ի վիճակի կլինեն շտկել իմունային համակարգի խանգարումները գայլախտով հիվանդների մոտ: Պեպտիդ P140-ը արգելափակում է մկների մոտ գայլախտի զարգացումը, միաժամանակ՝ պահպանելով վարակների դեմ պայքարելու կարողությունը:   

II փուլի փորձարկումների ընթացքում հիվանդների 62%-ի մոտ, ովքեր երեք ամիս բուժման կուրս են անցել, հիվանդության զարգացման դանդաղում էր նկատվում: Ներկայում դա լավագույն արդյունքն է, որ ստացվել է գայլախտի դեմ դեղերի կլինիկական փորձարկումներում:

Մինչ կլինիկական հետազոտությունների արդյունքները վկայում են, որ  Lupuzor™-ը կարող է արդյունավետ լինել նաեւ այլ աուտոիմունային հիվանդույթունների բուժման դեպքում, օրինակ` Շերգրենի համախտանիշի կամ Կրոնի հիվանդության:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ