Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Համակարգային հիվանդություններ

Արթրիտի դեմ կիրառվող դեղամիջոցը վերականգնել է մազածածկույթը

Արթրիտի դեմ կիրառվող դեղամիջոցը վերականգնել է մազածածկույթը

Հազվադեպ աուտոիմունային հիվանդությամբ պայմանավորված համատարած ալոպեցիայով տառապող 25-ամյա տղամարդն արթրիտի դեմ կիրառվող դեղամիջոցի օգնությամբ վերականգնել է մազածածկույթը, տեղեկացնում է FoxNews-ը:

Յեյլի Համալսարանի բժիշկները փորձել են մեկ այլ աուտոիմունային հիվանդության` ռեւմատոիդ արթրիտի դեմ կիրառվող տոֆացիտինիբի ցիտրատի դեղի օգնությամբ, ինքնատիպ բուժում նշանակել, մասնավորապես, գլխի, հոնքերի եւ աճուկի մազածածկույթը կորցրած տղամարդուն, քանի որ այն նախապես, լաբորատոր պայմաններում, փորձարկվել էր համեմատաբար մեղմ ալոպեցիայի ենթարկված առնետների վրա եւ դրական արդյունքներ գրանցել:

Հիվանդի մոտ նաեւ փսորիազ էր ախտորոշվել, ինչի արդյունքում մաշկի վրա կարմիր թեփուկավոր հագույցներ են առաջանում: Նախքան բուժումը տղամարդու գլխին նվազագույն քանակով մազ կար, այն էլ`միայն վերը նշված հանգույցների վրա:  Մազածածկույթի կորուստը յոթ տարի առաջ էր տեղի ունեցել:

Ութ ամիս տեւողությամբ բուժման արդյունքում տոֆացիտինիբը, առանց որեւէ կողմնակի ազդեցություն պատճառելու, վերականգնել է հիվանդի ողջ մազածածկույթը: Բժիշկների համոզմամբ, այն կանխարգելում է իմունային համակարգի «գրոհը»` մազի ֆոլիկուլների ուղղությամբ:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

22.10.2015

Հարգելի Ararat, բարև Ձեզ: Տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես անհնար էր, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե  խնդիրը դեռևս ակտուալ է, խնդրում ենք գրել, կփորձենք հնարավորինս շուտ արձագանքել:

Ararat

28.07.2015

barev dzez . mi harc unem. votqs cavum er kochi hatvacum. nerqevum, urel er . aryan analiz tveci crp-n aysinqn reaktiv spitakuc@ 18 er. da revmatik inch-vor ban e nshanakum te voch. qani vor indz asacin erevanum, vor alergia e. u aranc stugelu dex nshanakecin. Hima karmir keter kan mi 10 hat kochi hatvacum. u qor e galis u xor@ cavum e. revmatik erevuytner e da te inch vor ayl ban?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ