ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
Բացառիկ վիրահատություն Արթմեդ ԲՎԿ-ում հայ և ռուս մասնագետների կողմից
Վերջերս Արթմեդ ԲՎԿ Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում կատարվել է եզակի ու բարդ վիրահատություն։ Մեր կենտրոն էր դիմել պացիենտ` ենթաստամոքսային գեղձի գլխիկի չարորակ գոյացությամբ` տեղային տարածվածությամբ դեպի դռներակ։ Դեպքը քննարկվել է Մոսկվայի Լյարդի տրանսպլանտացիայի կենտրոնի պրոֆեսորների հետ և հաշվի առնելով, որ ուռուցքն ուներ տեղային աճի բնույթ և հեռավոր տարածվածության նշաններ չկային, որոշվեց կատարել արմատական վիրահատական բուժում։
Վիրահատությունը հաջողությամբ իրականացվել է Մոսկվայից հրավիրված մասնագետների և Արթմեդ ԲՎԿ վիրաբուժական թիմի մասնակցությամբ, ուռուցքաբան վիրաբույժ Գագիկ Թունյանի ղեկավարությամբ։ Իրականացվել է գաստրոպանկրեատոդուադենալ
ընդլայնված մասնահատում, իսկ առաջացած դռներակի դեֆեկտը վերականգնվել է ալոպրոթեզով։ Բարդ վիրահատություն հաջող ելքի հարցում շատ կարևոր դեր ուներ նաև Արթմեդ ԲՎԿ անեսթեզիոլոգիական թիմի պրոֆեսիոնալ աշխատանքը Անեսթեզիոլոգիական բաժանմունքի ղեկավար Կարեն Գրիգորյանի ղեկավարությամբ։
Ներկայացված կլինիկական դեպքը յուրահատուկ էր նաեւ նրանով, որ պացիենտն ուներ նաև դիաֆրագմալ գիգանտ ճողվածք, որը սնվելու ընթացքում պացիենտի համար առաջացնում էր բազմաթիվ դժվարություններ։ Վիրահատության ընթացքում կատարվել է նաեւ ճողվածքի պլաստիկա, որի արդյունքում վերացել են բոլոր գանգատները։
Բժիշկ Գագիկ Թունյանը տեսանյութում ներկայացնում է վիրահատության մանրամասները։
Նեղ մասնագետների համար վիրահատական մասնագիտական կադրերով տեսանյութի տարբերակը կարող եք դիտել այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=Nc-UzyYwiOo
21.04.2022 Կարդացեք նաև
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...
30.04.2024
Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արամ Գրիգորի Բադալյան
Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները...
20.12.2023
Հիվանդ Գ. Ս., 37 տարեկան, Արմենիա ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել՝ գանգատվելով որովայինի աջ կեսում ցավերից, ծանրության զգացումից, երբեմն՝ սրտխառնոցից: Նախքան այդ հետազոտվել էր տարբեր կլինիկաներում...
21.11.2023
Որովայնային ճողվածքները բավական տարածված են։
Վիրահատական եղանակաները բազմաթիվ են , սակայն լավագույն տարբերակը լապարոսկոպիկ եղանակով...
12.09.2023
Ճողվածքների բաց վիրահատություններն վաղուց անցյալում են:
«Նաիրի» առաջին վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ...
01.06.2023
56 տարեկան տղամարդն ընդունվել է մարզային բժշկական կենտրոն` կորոնավիրուսային վարակի կապակցությամբ: Բուժման ընթացքում նրա մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների ցավ, կապտություն, որի պատճառով...
23.03.2023
Բուժառուն՝ արական սեռի, 60 տարեկան: Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, բութ ցավեր էպիգաստրալ և աջ ենթակողային շրջաններում...
17.02.2023
Ժամանակակից բժշկության մեջ ուռուցքով հիվանդին միայն ուռուցքաբանի կողմից բուժելը բավականին բարդ խնդիր է: Ինչո՞ւ… Որովհետև չարորակ ուռուցքով հիվանդները հիմնականում մեծահասակներ և տարեցներ են, որոնց մոտ, սովորաբար...
02.06.2022
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYeIHPuJ' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

