Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն

ԵՊԲՀ. Համալսարանական մասնագետների համառ աշխատանքի շնորհիվ վերականգնվել է ևս մեկ պացիենտի առողջություն

ԵՊԲՀ. Համալսարանական մասնագետների համառ աշխատանքի շնորհիվ վերականգնվել է ևս մեկ պացիենտի առողջություն

74-ամյա կինը դիմել էր «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ընդհանուր վիրաբուժական բաժանմունք՝ գանգատվելով որովայնի ցավերից, սրտխառնոցից փսխումներից, ընդհանուր թուլությունից, որովայնի առաջին պատին ուռուցքային արտափքվածության առկայությունից:

Պացիենտի մոտ առկա էր օղակված ճողվածք, օղակման մեջ էր գտնվում բարակ աղու գալարները, որոնք նեկրոզված էին, որովայնի առաջային պատի ֆլեգմոնա, բարակ աղիքային անանցանելիություն: Կատարվել է բարակ աղու մասնահատում, տերմինալ իլեոստոմայի ձևավորում, ֆլեգմոնայի բացում, ճողվածքի վիրհատություն։

Հաշվի առնելով բարդությունները, շաքարային դիաբետն ու քրոնիկ հիվանդությունները, հիվանդի մոտ զարգացել է հետվիրահատական վերքի թարախակալում, թարախակույտ:

Կատարվել է թարախակույտի բացում, դրենավորում։ 74-ամյա կինը մոտ 1 ամիս գտնվել է վերակենդանացման բաժանմունքում: Ինտենսիվ թերապիայի մասնագետների և վիրաբուժական թիմի՝ վիրահատող բժիշկ Անի Բաբայանի, վիրաբույժներ Արեգ Պետրոսյանի և Արամ Խաչատրյանի համառ աշխատանքի շնորհիվ պացիենտը դուրս է գրվել կլինիկայից լավացումով։

Ամիսներ անց կատարվել է նաև պլանային կարգով իլեոստոմայի լիկվիդացիա և որովայնի առաջային պատի պլաստիկա ցանցով (վիրահատող բժիշկ Անի Բաբայան, վիրաբույժներ` Անդրանիկ Ալեքսանյան, Արամ Խաչատրյան)։

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ