Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն

Բարդ վիրահատություն` Արմենիա ՀԲԿ-ում. Գ.Ա. Համբարձումյան. armeniamedicalcenter.am

Բարդ վիրահատություն` Արմենիա ՀԲԿ-ում. Գ.Ա. Համբարձումյան. armeniamedicalcenter.am

Հերթական բարդ վիրահատությունը հաջողությամբ կատարվեց Արմենիա ՀԲԿ  վիրաբուժական բաժանմունքում ՝ կլինիկայի ղեկավար, բ.գ.դ Գ.Ա. Համբարձումյանի  կողմից:

Հիվանդը տառապում էր հետորովայնամզային տարածության ֆիբրոլիպոսարկոմայով: Վերջին տարիներին (2018 և 2019թ.թ.) նույն ախտորոշումով երկու անգամ վիրահատվել է այլ կլինիկայում, որից հետո ստացել է քիմիաթերապիա: 2020-ին կրկին նկատել է որովայնի չափերի մեծացում, որի առիթով հետազոտվել է և ախտորոշվել նորագոյացության կրկնողություն: Դիմել է տարբեր կլինիկաներ և, ի վերջո, 2021 թվականի հունվարին ընդունվել է Արմենիա ՀԲԿ  վիրաբուժական կլինիկա և համաձայնվել վիրահատական բուժման:  

 



Վիրահատությունն անցել է տեխնիկական դժվարություններով, քանի որ առկա էր նույն տեղում ուռուցքի կրկնություն, որոնցից մեկը` հսկա չափերի (30×24×26սմ), մյուս երկուսը`  15×11.7×10սմ  և  7.5×5.2×5.0սմ: Ուռուցքները  սերտորեն հպվում էին  հետորովայնամզային տարածության մագիստրալ անոթներին (որովայնային աորտային և ստորին սիներակին` աջից, և միջընդերային անոթներին), տեղաշարժելով որովայնի օրգանները` դեպի ձախ: Ուռուցքը հաջողվել է հեռացնել ամբողջապես՝ առանց անոթների և օրգանների վնասման, կիրառելով էլեկտրավիրաբուժական արդի սարքեր:

Հիվանդը դուրս է գրվել հետվիրահատական շրջանի 19-րդ օրը` լավացումով: 

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ