ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
Կլինիկական դեպք. եթե, չլիներ թիմային աշխատանք, գուցե լիներ բժշկական մեծ բացթողում. nairimed.com
«Նաիրի» ԲԿ ընդունարան էր դիմել 30 տարեկան կին` ոսկրային համակարգի քաղցկեղի կասկածով: Ուղղորդվել էր օնկոօրթոպեդի մոտ, ով պետք է իրականացներ բաց բիոպսիա` ախտորոշման հաստատման համար: Սակայն երկարատև զննումից, մանրամասն անամնեզ հավաքելուց հետո օնկոօրթոպեդի մոտ առաջացավ կասկած, որ պացիենտի մոտ առկա է հարվահանաձև գեղձի հետ կապված խնդրով պայմանավորված օստեոպորոզ: Գործընթացին միացավ էնդոկրին վիրաբույժը, կատարվեց ՈՒՁ հետազոտություն, պարանոցի և կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիա, ինչի արդյունքում հայտնաբերվեց աջ ստորին հարվահանագեղձի բավականին մեծ չափերի` մոտավորապես 25 մմ ադենոմա, որից հետո պացիենտին նախապատրաստեցին և կատարեցին վիրահատություն. հեռացվեց ախտահարված հարվահանագեղձը:
Վիրահատությունը տևեց բավականին կարճ, հարթ ընթացքով, առանց բարդությունների: Պարաթիրեոիդէկտոմիայից 30 րոպե անց կատարվեց արյան մեջ պարաթհորմոնի կրկնակի քննություն, որն արդեն իսկ մոտեցել էր նորմային: Թվերի տեսքով ներկայացնելիս, ցուցանիշը` 528-ից դարձել էր 83:
Նախքան վիրահատությունը.
Վիրահատության հաջորդ օրը կալցիումն արյան մեջ նույնպես արդեն նորմայի սահմաններում էր, որը նախքան վիրահատությունը նույնպես շատ բարձր էր: Երկու շաբաթ անց կատարված հետազոտությունների արդյունքները նորմայի սահմաններում էին (պարաթհորմոնը, կալցիումը): Պացիենտը նշում էր ոսկրային ցավերի խիստ նվազում:
Վիրահատության հաջորդ օրը.
Նախատեսում ենք վիրահատությունից երեք ամիս անց կրկնել ոսկրային համակարգի համակարգչային տոմոգրաֆիան` պարզելու արդյունքները (օստեոպորոզի և ոսկրային համակարգի ախտահարման տեսանկյունից):
Ցավոք Հայաստանում հարվահանաձև գեղձի ադենոմաների ախտորոշման ոսկե ստանդարտ համարվող հարվահանաձև գեղձի սցինտիգրաֆիան դեռևս առկա չէ, բայց մոտ ապագայում սպասվում է: Ներկայացված կլինիկական դեպքի պարագայում մասնագետները վստահ էին, որ առկա է հարվահանաձև գեղձի ադենոմա, թեև կար մտավախություն, որ նրա տեղեկայման հայտնաբերման հարցում հնարավոր են որոշակի խնդիրներ: Բարեբախտաբար, թե՛ ՈՒՁՀ, թե՛ ՀՏ հետազոտությունները հնարավորություն տվեցին հայտնաբերել ախտահարված օրգանն ու նրա տեղակայումը, իրականացնել համապատասխան բուժում և ստանալ ցանկալի արդյունքներ:
Կարդացեք նաև
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...
Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արամ Գրիգորի Բադալյան
Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները...
Հիվանդ Գ. Ս., 37 տարեկան, Արմենիա ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել՝ գանգատվելով որովայինի աջ կեսում ցավերից, ծանրության զգացումից, երբեմն՝ սրտխառնոցից: Նախքան այդ հետազոտվել էր տարբեր կլինիկաներում...
Որովայնային ճողվածքները բավական տարածված են։
Վիրահատական եղանակաները բազմաթիվ են , սակայն լավագույն տարբերակը լապարոսկոպիկ եղանակով...
Ճողվածքների բաց վիրահատություններն վաղուց անցյալում են:
«Նաիրի» առաջին վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ...
56 տարեկան տղամարդն ընդունվել է մարզային բժշկական կենտրոն` կորոնավիրուսային վարակի կապակցությամբ: Բուժման ընթացքում նրա մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների ցավ, կապտություն, որի պատճառով...
Բուժառուն՝ արական սեռի, 60 տարեկան: Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, բութ ցավեր էպիգաստրալ և աջ ենթակողային շրջաններում...
Ժամանակակից բժշկության մեջ ուռուցքով հիվանդին միայն ուռուցքաբանի կողմից բուժելը բավականին բարդ խնդիր է: Ինչո՞ւ… Որովհետև չարորակ ուռուցքով հիվանդները հիմնականում մեծահասակներ և տարեցներ են, որոնց մոտ, սովորաբար...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYFXidPg' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403