Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն

«Սպիտակ թիկունք» շարքից. «Փակում եմ աչքերս, վիրավոր ընկերներս իմ առջև են․․․ Օգնության կանչող ձայներն ու…». drtehmine.com

«Սպիտակ թիկունք» շարքից. «Փակում եմ աչքերս, վիրավոր ընկերներս իմ առջև են․․․ Օգնության կանչող ձայներն ու…». drtehmine.com

«Հիվանդանոց է տեղափոխվել բազմաբեկորային վնասվածքներով։ Բացի ձեռքի նյարդի վնասվածքից կային ստորին վերջույթների բազմաբեկորային վնասվածքներ, թիակի շրջանի խորը վնասվածք, որը գրեթե կրծքավանդակ էր թափանցել, առկա էր բեկոր` թոքերի մեջ օդի անցումով, ոտքի խոշոր զարկերակն էր վնասվել։ Նա կրկնակի վիրահատության է ենթարկվել»-, հերթական տխուր ու դժվար դեպքի մասին է խոսում միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանը:

Պացիենտը ժամկետային զինծառայող Թաթուլ Ազատյանն է՝ ծննդով իջևանցի։ Մեկուկես տարի է, ինչ զինվոր է:

Վիրավորվել է ԱԹՍ հարվածից։ «Այդ պահին ոչինչ չէի զգում, ոչինչ չէի հասկանում։ Օգնության կանչող ձայներ էի լսում՝ տղաները չկան…»,- վիրավորման պահն այսպես է հիշում Թաթուլը։

Օգնության հասան ընկերներս։ Նրանք գրկեցին ինձ և ոտքով երկար ճանապարհ կտրեցին՝ «Ուազ»-ին հասնելու համար, որն էլ ինձ պետք է մոտակա հոսպիտալ տեղափոխեր»։

… Բժիշկներից շնորհակալ է։ Յուրաքանչյուրի մասին առանձնակի ջերմությամբ է խոսում։

«Մոռանալ այս ամենն անհնարին է։ Փակում եմ աչքերս, վիրավոր ընկերներս իմ առջև են ․․․ Օգնության կանչող ձայներն ու…», հուզվում է, չի կարողանում շարունակել խոսքը։

Հիվանդանոցից դուրս է գրվել, սակայն շարունակում է գտնվել մեր հսկողության տակ:

Այժմ Թաթուլը վերականգնողական բուժում է ստանում Զինվորի տանը. վնասված է աջ ձեռքի նյարդը։

Սկզբնաղբյուր. drtehmine.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ