Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն

«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է ախալազիայի բացառիկ վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է ախալազիայի բացառիկ վիրահատություն. erebunimed.com

«էրեբունի» ԲԿ է դիմել 33-ամյա կին՝ նշելով, որ ավելի քան 3 տարի ունի ցավ կրծքավանդակում, քաշի անկում, սրտխառնոց, սնվելու ընթացքում դժվարություններ: Անհրաժեշտ բոլոր հետազոտություններից հետո ախտորոշվել է հազվադեպ հանդիպող հանդիպող հիվանդություն՝ կերակրափողի ախալազիա:

 

«Էրեբունի» ԲԿ վիրաբուժական էնդոսկոպիայի ծառայության ղեկավար Արման Պետրոսյանը, որոշել է կատարել պերօրալ միէկտոմիա՝ էնդոսկոպիկ եղանակով: Կերակրափողի էնդոսկոպիկ պերօրալ միէկտոմիան ախալազիայի բուժման ամենաժամանակակից եւ նորագույն մեթոդ է: Այս մեթոդով վիրահատություններն արդեն 3 տարի է «Էրեբունի» ԲԿ-ում իրականացվում էին Սանկտ Պետերբուրգի Պավլովի անվան համալսարանական կլինիկայի էնդոսկոպիկ վիրաբուժության եւ անհետաձգելի բժշկության բաժանմունքի ղեկավար Ալեքսանդր Սմիրնովի հետ: Սակայն այս անգամ «Էրեբունի» ԲԿ վիրաբուժական էնդոսկոպիայի ծառայության ղեկավար Արման Պետրոսյանն այս վիրահատությունը կատարել է միայնակ, առանց ռուսաստանցի գործընկերոջ:


Վիրահատությունն անցել է հարթ, առանց բարդությունների, հիվանդը բժշկական կենտրոնից դուրս է գրվել վիրահատության 3-րդ օրը:


Ախալազիան կերակրափողի հազվադեպ հանդիպող հիվանդություն է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, որը թեեւ կյանքին վտանգ չի սպառնում, սակայն էականորեն վատթարացնում է կյանքի որակը: Սպազմի հետեւանքով առաջանում է կերակրի ընդունման անհնարինություն, ուժեղ սրտխառնոց:


Հարկ է նշել, այս վիրահատությունների համար անհրաժեշտ են ինչպես մասնագիտական լուրջ հմտություններ, այնպես էլ տեխնիկական հագեցվածություն:


Հիշեցնենք, որ «Էրեբունի» ԲԿ վիրաբուժական էնդոսկոպիայի ծառայությունը հագեցած է աշխարահռչակ PENTAX MEDICAL ընկերության գերժամանակակից էնդոսկոպիկ սարքով, ինչը հնարավորություն է տալիս ախտորոշել կերակրափողի, ստամոքսի եւ աղիների խնդիրներն ամենավաղ փուլերում, ինչպես նաեւ, նորագոյացություններ հայտնաբերելու դեպքում հենց այդ պահին կատարել վիրահատական միջամտություններ:

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ