ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
ԵՊԲՀ. Միքայելյան համալսարանական հիվանդանոցի բժշկի կողմից առաջին անգամ իրականացվել է էնդոսկոպիկ միոտոմիա` կերակրափողի ախալազիայի բուժում
Միքայելյան համալսարանական հիվանդանոցում առաջին անգամ էնդոսկոպիայի ծառայության թիմը՝ ղեկավար, էնդոսկոպիստ Կարեն Մանուկյանի գլխավորությամբ իրականացրել է էնդոսկոպիկ միոտոմիա: Մինչ այս Հայաստանում կերակրափողի ախալազիայի բուժման հիմնական մեթոդ է եղել էնդոսկոպիկ բալոնային լայնացումը, որոշ դեպքերում բաց վիրահատական կամ լապարասկոպիկ միոտոմիան:
Կարեն Մանուկյանի խոսքով՝ էնդոսկոպիկ միոտոմիան բժշկության մեջ կիրառվում է վերջին 10 տարիների ընթացքում, սակայն այս միջամտությունը ոչ բոլոր բժշկական կենտրոններում է կատարվում, իսկ Հայաստանում այսպիսի վիրահատություն մի քանի անգամ իրականացրել են արտերկրից ժամանած մասնագետները:
«Էնդոսկոպիկ միոտոմիան կերակրափողի ախալազիայի բուժման մյուս մեթոդներից տարբերվում է քիչ տրավմատիկությամբ՝ չկա կտրված, վերք, իսկ հետվիրահատական շրջանն ավելի կարճ է և թեթև հիվանդների համար»,-նշում է էնդոսկոպիստը՝ ավելացնելով, որ գոյություն ունեն ախալազիայի տեսակներ, որոնք այլ եղանակներով հնարավոր չէ բուժել:
Կերակրափողի ախալազիան նյարդամկանային հիվանդություն է, որը արտահայտվում է ստորին կերակրափողային փականի (նաև անվանվում է կարդիալ փական) ռեֆլեկտոր թուլացման անբավարարությամբ կամ բացակայությամբ:
Ինչպես նշեց Կարեն Մանուկյանը, կերակրափողի ախալազիայի ժամանակ մկանները, որոնք կծկվում ու դժվարացնում են սննդի անցանելիությունը, պետք է կտրվեն, որպեսզի սնունդը հեշտությամբ կերակրափողով անցնի դեպի ստամոքս:
Հիվանդի վիճակը, որին կերակրափողի ախալազիայի կապակցությամբ կատարվել է էնդոսկոպիկ միոտոմիա գնահատվում է բավարար:
02.03.2020 Կարդացեք նաև
30.04.2024
17.02.2023
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ