Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն

Կատարվեց հերթական բացառիկ վիրահատությունը՝ օգնելով վերականգնել զինվորի առողջությունը. nairimed.com

Կատարվեց հերթական բացառիկ վիրահատությունը՝ օգնելով վերականգնել զինվորի առողջությունը. nairimed.com

«Նաիրի»  բժշկական կենտրոնն երեք տարի է, ինչ համագործակցում է Պաշտպանության և Առողջապահության նախարարությունների հետ`օգնելով կազմակերպել բացառիկ  նյարդավիրաբուժական վիրահատություններ՝ ուղղված նախկին զինծառայողների առողջության վերականգնմանը:

Բացառիկ վիրահատության մասին պատմեց «Նաիրի»  բժշկական կենտրոնի Էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության ծառայության ղեկավար, նյարդավիրաբույժ, բ.գ.դ. Արման Հակոբյանը:

«Վերջերս իրականացվեց հերթական վիրահատությունը: Քառօրյա պատերազմին մասնակցած զինվորը ստացել էր հրազենային վիրավորում, որի արդյունքում գանգի և դեմքի ոսկրերի ուղիղ կեսը բացակայում էր: Հիվանդը վիրահատվել էր: Սակայն վիրահատությունից հետո, դեմքի և գանգի ոսկրների մեծ դեֆեկտը խիստ տձևացնում էր տղայի դեմքը, նա ամաչում էր շփվել հարազատների հետ և դուրս գալ փողոց:

Դեֆեկտը վերականգնել սովորական վիրահատությամբ այլ բուժհաստատություններում հնարավոր չէր և հիվանդն ուղեգրվեց «Նաիրի» բժշկական կենտրոն:

Այս կլինիկական դեպքը թվով 10 կամ 11-րդն է, որի  բուժումը կազմակերպելու համար կրկին համագործակցում ենք Պաշտպանության նախարարության հետ: Դրա առավելությունն այն է, որ հիվանդի գլխուղեղի շերտավոր հետազոտման նկարներն ուղարկում ենք արտասահմանյան համապատասխան կազմակերպություն, որի օժանդակությամբ` տվյալ հիվանդի ոսկրերի դեֆեկտին համապատասխան, տիտանե թիթեղից, 3 D մոդելավորման եղանակով հայելային կրկնօրինակ է կառուցվում և հետագայում տեղադրվում  հիվանդի մոտ առկա ոսկրային դեֆեկտի տեղում:

Վիրաբուժական թիմը՝ դիմածնոտային վիրաբույժի հետ համատեղ, կատարեց վիրահատությունը՝ վերականգնելով թե՛ գանգի և թե՛ դեմքի ոսկրերի դեֆեկտը:

Վիրահատությունն անցել է բարեհաջող, հիվանդն ապաքինվում է: Սա ևս մեկ անգամ վկայում է, որ ցանկացած բարդության վիրահատություն կարելի է կատարել Հայաստանի Հանրապետությունում»։

 

Կատարվեց հերթական բացառիկ վիրահատությունը՝ օգնելով վերականգնել զինվորի առողջությունը Կատարվեց հերթական բացառիկ վիրահատությունը՝ օգնելով վերականգնել զինվորի առողջությունը

Կատարվեց հերթական բացառիկ վիրահատությունը՝ օգնելով վերականգնել զինվորի առողջությունը

 

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ