Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն

Ռուսաստանում կրծքագեղձի յուրահատուկ վիրահատություն են իրականացրել

Ռուսաստանում կրծքագեղձի յուրահատուկ վիրահատություն են իրականացրել

Մեթոդի առանձնահատկությունն այն է, որ ալֆա-մասնիկները ո՛չ միայն ոչնչացնում են ուռուցքը, այլ նաև նպաստում են իմուն համակարգի պաշտպանական հատկությունների առաջացմանը: Ա.Ֆ. Ցիբայի անվան ճառագայթաբանության բժշկական գիտական կենտրոնում՝ միջազգային գիտական ուղեցույցների շրջանակում, առաջին անգամ աշխարհում իրականացվել է ուռուցքի հեռացում` կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղի  դեպքում։ Վիրահատությունն իրականացնելու համար Ռուսաստան են ժամանել բրախիթերապիայի ոլորտի համաշխարհային փորձագետներ, հաղորդում է Առողջապահության նախարարության ճառագայթաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանում կրծքագեղձի յուրահատուկ վիրահատություն են իրականացրել«Ալֆա-մասնիկների քայքայող ազդեցության վրա հիմնված այս յուրահատուկ եղանակն արդեն կիրառվել է այլ տեղակայումների դեպքում, մասնավորապես` գլխի և պարանոցի վրա։ Այլ հայտնի ճառագայթումներից գլխավոր տարբերությունն այն է, որ ալֆա-մասնիկները ո՛չ միայն ոչնչացնում են ուռուցքը, այլ նաև նպաստում են իմունային համակարգի պաշտպանական հատկությունների առաջացմանը», - ասվում է հաղորդագրության մեջ։

 

«Այս տեղակայման վրա մեթոդն առաջին անգամ է կիրառվում։ Մենք հույս ունենք, որ դա թույլ կտա ո՛չ միայն փրկել կրծքագեղձի բարձիթողի քաղցկեղով հիվանդների կյանքը, այլ նաև կկանխի այնպիսի դաժան հիվանդության զարգացմանը, ինչպիսին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն է»,- վիրահատությունից առաջ հայտարարեց մեթոդի հեղինակ պրոֆեսոր Իոնա Քեյսարին  (Իսրայել)։

Ա.Ֆ. Ցիբայի անվան ճառագայթաբանության բժշկական ազգային կենտրոնի կազմի մեջ մտնող Բրախիթերապիայի կենտրոնի երեք ռուս բժիշկներ նույնպես մասնակցեցին վիրահատությանը, որը տևել է չորս ժամ և անցել է արդյունավետ։ Երկու շաբաթ հետո բժիշկները կհանեն ինտրոդյուսերները, որոնք ապահովում են հիվանդի ուռուցքի մեջ ալֆա-մասնիկների մուտքը։  "Մնացածը պետք է օրգանիզմն ինքնուրույն անի. ստեղծի պաշտպանական մեխանիզմներ՝ հեռավոր մետաստազների դեմ պայքարելու համա», - հստակեցվում է հաղորդագրության մեջ։

 

Ռուսաստանում կրծքագեղձի յուրահատուկ վիրահատություն են իրականացրել

 

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ