Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն

Էպիլեպսիայի վիրաբուժական բուժում` «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com

Էպիլեպսիայի վիրաբուժական բուժում` «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com

Էպիլեպսիան կարող է ընթանալ հաճախակի ցնցումներով, որոնց դեպքում դեղորայքային բուժումն անարդյունավետ է: Տարբեր երկրներում արդեն մի քանի տասնամյակ է, որ կատարվում են էպիլեպսիայով հիվանդների վիրահատություններ:

«Նաիրի» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքը` նյարդավիրաբույժ, բ․գ․դ․ Արման Պարգևի Հակոբյանի գլխավորությամբ, համագործակցելով եվրոպական ստերեոտակտիկ և ֆունկցիոնալ նյարդավիրաբուժության ասոցիացիայի (ESSFN) հետ, ներդրել է էպիլեպսիայի ժամանակակից ախտորոշման և վիրաբուժության մեթոդը: Արդեն իսկ կատարված ախտորոշիչ և վիրահատական միջամտությունները վկայում են բարձր արդյունավետության մասին:

Վիրահատության ընթացքը նախապես քննարկվում է ESSFN անդամների հետ:

Նշենք որ վիրահատությունները կատարվում են պետպատվերի շրջանակներում: Բացի այդ, բացառապես միայն «Նաիրի» բժշկական կենտրոնում է հնարավոր կատարել ներուղեղային էլեկտրաէնցեֆալոգրաֆիկ (ԷԷԳ) հետազոտություն` Persyst ծրագրային մշակումով, որը դժվարացած դեպքերում թույլ է տալիս կատարել ճշգրիտ ախտորոշում և գտնել էպիլեպսիայի առաջացման համար պատասխանատու օջախը:

Մանրամասների համար կարող եք զանգահարել +374 93 63 63 47

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ