Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն

Կլինիկական դեպք. ոսկրային կրանիապլաստիկա տիտանի դինամիկ թիթեղով. armeniamedicalcenter.am

Կլինիկական դեպք. ոսկրային կրանիապլաստիկա տիտանի դինամիկ թիթեղով. armeniamedicalcenter.am

Ներկայացված դեպքը հետապնդել է թե՛ կոսմետիկ եւ թե՛ բուժական խնդիր` բավականին վտանգավոր մեծ տարածք գրավելու պատճառով:

Տղան 16 տարեկան է: Մեր բաժանմունք դիմել էր անցյալ տարի: 3-4 տարեկանում ընկել է ավտոտնակի տանիքից: Իրականացվել էր շտապ վիրահատություն, որի արդյունքում առաջացել էր գանգոսկրի հսկայական թերույթ: 10 տարուց ավելի ապրել է գանգաթաղի մեծ չափսերի թերույթով:

Գանգաթաղի մեծ չափերի ոսկրային թերույթի (ավելի քան 225 սմ2) հետեւանքով աչքերը շեղվել էին, փոխվել էր նաև տղայի դեմքի արտահայտությունը:

Կատարված է ոսկրային կրանիապլաստիկա տիտանի դինամիկ թիթեղով: Արդյունքում մեզ հաջողվել է ծածկել թերույթը:

Ներկայում նրա մոտ նյարդաբանական ախտանշաններ դեռևս առկա են, սակայն պաշտպանող և կոսմետիկ առումով վիրահատությունը հաջողվել է. տղայի աչքերն ուղղվել են, վերացել է գլխի վրայի փոսությունը, որը մինչ այդ նույնիսկ գլխարկով թաքցնել հնարավոր չէր:

Գանգոսկրի ցանկացած չափի թերույթ հնարավոր է վերացնել` տիտանի դինամիկ ցանցերի կիրառմամբ



Կլինիկական դեպք.

Կլինիկական դեպք.

 

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ