Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն

Հիվանդ Կ.Մ. 67տ. ընդունվել է «Իզմիրլյան» ԲԿ` գանգատվելով աջ թուլակողի շրջանի ցավերից. izmirlianmedicalcenter.com

Հիվանդ Կ.Մ. 67տ. ընդունվել է «Իզմիրլյան» ԲԿ` գանգատվելով աջ թուլակողի շրջանի ցավերից. izmirlianmedicalcenter.com

Կատարված կլինիկոլաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքում հիվանդի մոտ ախտորոշվել   է՝ լեղաքարային հիվանդություն, 12-մատնյա խոցային հիվանդություն, լյարդի ճարպային դիստրոֆիա և ճարպակալում 4-րդ աստիճան / հիվանդը կշռվում է 130 կգ./:

Հիվանդ Կ. Մ. նախավիրահատական շրջանում ստացել է կոնսերվատիվ, հակախոցային բուժում և 2 շաբաթ անց վիրահատվել է լեղաքարային հիվանդության կապակցությամբ:

Վիրահատությունը իրականացրել են Իզմիրլյան ԲԿ-ի բուժ. գծով փոխտնօրեն, վիրաբույժ Տիգրան Նալբանդյանը և վիրաբույժ Ռոմիկ Նազարեթյանը:


վիրաբույժ Տիգրան Նալբանդյան վիրաբույժ Ռոմիկ Նազարեթյան

 

Կատարվել է լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիա, վիրահատությունը տևել է 1ժ. 30ր. և հեռացված լեղապարկից  առանց քարի 

մասնահատման ամբողջապես դուրս է բերվել 4.5 սմ ×3.2 սմ ×2.8 սմ մեծությամբ քար:

Հիվանդը գտնվում է հետվիրահատական շրջանում, վիճակը գնահատվում է բավարար:

Ճարպակալումով տառապող հիվանդի մոտ, բաց վիրահատության ժամանակ վիրահատական և հետվիրահատական բարդությունների հավանականությունը շատ ավելի մեծ է, քան լապարասկոպիկ վիրահատությունների դեպքում:

 

Հիվանդ Կ.Մ. 67տ. ընդունվել է «Իզմիրլյան» ԲԿ` գանգատվելով աջ թուլակողի շրջանի ցավերից.

 

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ