ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
Կլինիկական դեպք. գլխուղեղի էխինոկոկ, պարկաճիճու. armeniamedicalcenter.am
Հայտնի է էխինոկոկի 9 տեսակ, միախցիկ էխինոկոկ, բազմախցիկ էխինոկոկ և այլն։ Միախցիկ էխինոկոկի մարմինը կազմված է գլխիկից, որը կրում է ծծիչներ ու կարթերի պսակ։ Սեռահասուն ձևի երկար, մինչև 6 մմ էխինոկոկ մակաբուծվում է շների և վայրի մսակերների բարակ աղիներում։ Երիզորդի համար մարդը միջնորդ տեր է համարվում: Մարդու օրգանիզմում զարգանում է էխինոկոկի թրթուրային ձևերը՝ գոյացնելով բշտեր, որոնց ներքին շերտը սաղմնային հյուսվածք է և առաջացնում է սկոլեքսներ (գլխիկներ) ու դուստր բշտեր։ Էխինոկոկի բշտերի չափը հազիվ տեսանելիից կարող է հասնել մինչև նորածին երեխայի գլխի մեծության։
Կլինիկա է ընդունվել պացիենտ, ով մի քանի տարի շարունակ գանգատվել է գլխացավերից: Վերջին ամիսներին, հատկապես վերջին 20 օրերի ընթացքում, նկատվել է գլխացավի սաստկացում, տեսադաշտի սահմանափակում, ունեցել է սրտխառնոց, փսխումներ, ընդհանուր թուլություն:
Պացիենտին զննելիս նյարդաբանական վիճակը. չափավոր շշմածություն, հարցերին պատասխանում է ուշացումով, նկատելի են չափավոր թաղանթային ախտանիշներ, ջլային անիզոռեֆլեքսիա d>s, աջակողմյան թույլ արտահայտված հեմի հիպեսթեզիա: Ստուգիչ մատնային փորձով հայտնաբերվում է աջակողմյան հոմոնիմ հեմիանոպսիա: Այլ օրգանների կողմից ախտաբանական փոփոխություններ չեն հայտնաբերվել:

ՀՏ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է կլոր, շրջակա հյուսվածքներից հստակ սահմանազատված բուշտ` Էխինոկոկի բուշտ, որի պարունակությունը կազմում է լիկվորի խտությանը համարժեք հեղուկ: Պերիֆոկալ այտուցի զոնան բացակայել է: Նկատվել է արտահայտված ճնշող ազդեցություն, մասնավորապես` ձախ կողմնային փորոքի հետին եղջյուրի վրա:

Իրականացվել է վիրահատություն, որի արդյունքում հեռացվել է բուշտը:
Հեռացված էխինոկոկի բուշտը
Հիվանդը դուրս է գրվել առողջացումով:
Դավիթ Պատրիկյան
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նյարդավիրաբուժության ամբիոն
«Արմենիա» ՀԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունք
20.04.2017 Կարդացեք նաև
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...
30.04.2024
Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արամ Գրիգորի Բադալյան
Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները...
20.12.2023
Հիվանդ Գ. Ս., 37 տարեկան, Արմենիա ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել՝ գանգատվելով որովայինի աջ կեսում ցավերից, ծանրության զգացումից, երբեմն՝ սրտխառնոցից: Նախքան այդ հետազոտվել էր տարբեր կլինիկաներում...
21.11.2023
Որովայնային ճողվածքները բավական տարածված են։
Վիրահատական եղանակաները բազմաթիվ են , սակայն լավագույն տարբերակը լապարոսկոպիկ եղանակով...
12.09.2023
Ճողվածքների բաց վիրահատություններն վաղուց անցյալում են:
«Նաիրի» առաջին վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ...
01.06.2023
56 տարեկան տղամարդն ընդունվել է մարզային բժշկական կենտրոն` կորոնավիրուսային վարակի կապակցությամբ: Բուժման ընթացքում նրա մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների ցավ, կապտություն, որի պատճառով...
23.03.2023
Բուժառուն՝ արական սեռի, 60 տարեկան: Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, բութ ցավեր էպիգաստրալ և աջ ենթակողային շրջաններում...
17.02.2023
Ժամանակակից բժշկության մեջ ուռուցքով հիվանդին միայն ուռուցքաբանի կողմից բուժելը բավականին բարդ խնդիր է: Ինչո՞ւ… Որովհետև չարորակ ուռուցքով հիվանդները հիմնականում մեծահասակներ և տարեցներ են, որոնց մոտ, սովորաբար...
02.06.2022
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ