ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
Լյարդի ռեզեկցիաների իրականացում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժության կլինիկայում.
Հոդվածը ներկայացնում է «Արմենիա» ՀԲԿ Վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Սուրեն Ստեփանյանը:
Լյարդի նորագոյացությունները, որոնց դեպքում հնարավոր է կիրառել վիրաբուժական բուժում, բազմազան են: Դրանք են հեպատոցելյուլյար և խոլանգիոցելյուլյար կարցինոմաները, լյարդի ադենոմաները, ֆոկալ նոդուլար հիպերպլազիաները, խթաղու քաղցկեղի մետաստազները լյարդում և այլն: Նշված ախտահարումների ընդհանուր կլինիկական պատկերն ընդգրկում է հետևյալ ախտանիշերը՝ ծանրության զգացում և ցավ աջ թուլակողում, ընդհանուր թուլություն, արագ վրա հասնող հոգնածություն: Պացիենտի մոտ առավել ծանր ընթացք է դիտվում, երբ վերոնշյալ ախտաբանություններն ուղեկցվում են լեղուղիների լուսանցքի խցանումով և մեխանիկական դեղնուկով ուղեկցվելու պարագայում: Ախտորոշման մեջ անգնահատելի է ուլտրաձայնային հետազոտոթյան և կոնտրաստավորմամբ համակարգչային շերտագրության դերը: Ընդ որում, ուլտրաձայնային հետազոտությունն անհրաժեշտ է նաև որպես ներվիրահատական միջոց՝ որոշելու լյարդի նորագոյացության հեռացման հնարավորությունը:
Վիրաբուժական մեթոդին զուգահեռ լյարդի նորագոյացությունների բուժման մեջ կիրառվում են նաև ռադիոհաճախային աբլացիան, միկրոալիքային աբլացիան, կրիոդեստրուկցիան: Այս մեթոդները որոշակի ցուցումների դեպքում տալիս են լավ արդյունքներ, չնայած նաև զերծ չեն բարդություններից:

ԼՅԱՐԴԻ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅԱՆ ՀՇ ՊԱՏԿԵՐ
Լյարդի նորագոյացությունների վիրաբուժական բուժման մեջ առավել հաճախ են կիրառվում անատոմիական խնայող մասնահատումները՝ սեգմենտէկտոմիաները: Առավել ռադիկալ հեմիհեպատէկտոմիաներից հետո հաճախ են բարդությունները, լյարդային անբավարարության դեպքերը կամ փակուղային վիճակները, երբ վիրահատությունից որոշ ժամանակ անց հայտնաբերվում է ախտահարում լյարդի պահպանված բլթում:

ԼՅԱՐԴԻ ՌԵԶԵԿՑԻԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ
«Արմենիա» ՀԲԿ վիրաբուժության կլինիկայում վերջին տարիներին աշխատանքներ են իրականացվել լյարդի նորագոյացությունների վիրաբուժական բուժման ուղղությամբ: Կատարվել են վիրահատություններ այս ոլորտում մեծ փորձ ունեցող վիրաբույժ Ս.Հ. Հակոբյանի հետ համատեղ: Ռուսաստանի հայ բժիշկների միության և անձամբ պրոֆ. Ի.Ռ. Կարապետյանի ջանքերով կազմակերպվել են «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժության կլինիկայի ղեկավար Ս.Ա. Ստեփանյանի և նույն կլինիկայի վիրաբույժ Հ.Ս. Հովհաննիսյանի վերապատրաստումը Մոսկվայի Ա.Վ. Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտում, Լյարդի և ենթաստամոքսային գեղձի վիրաբուժության բաժանմունքում
ԼՅԱՐԴԻ ՀՅՈՒՍՎԱԾՔԸ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Որպես այդ վերապատրաստումների և նախապատրաստական աշխատանքների արդյունք «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժության կլինիկայում վերջին մեկ տարում կլինիկայի ղեկավար Ս.Ա. Ստեփանյանի կողմից կատարվել են լյարդի երեք մասնահատումներ բարորակ նորագոյացությունների կապակցությամբ: Մասնահատումներից երկու դեպքում կատարվել է լյարդի 7-րդ սեգմենտի մասնահատում, երրորդ դեպքում՝ 8-րդ սեգմենտի մասնահատում: Բուժման ընթացքում առանձնապես կարևոր էր անէսթեզիոլոգիական ծառայության (ղեկավար Ա.Ս. Ղազարյան) և ինտենսիվ թերապիայի ծառայության (ղեկավար Ա.Ա.Ղազարյան) դերը: Կլինիկայից հիվանդները դուրս են գրվել առողջացմամբ:
ԼՅԱՐԴԻ ՀՅՈՒՍՎԱԾՔԻ ԵԶՐԵՐԸ
Կատարված աշխատանքները և արդյունքները հուսադրող են, այս բնագավառում մեր հետազոտությունները, որոնումները շարունակվելու են:

ԼՅԱՐԴԻՑ ՀԵՌԱՑՎԱԾ ՖՈԿԱԼ ՆՈԴՈՒԼՅԱՐ ՀԻՊԵՐՊԼԱԶԻԱՅԻ ՊՐԵՊԱՐԱՏԸ
23.02.2017 Կարդացեք նաև
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...
30.04.2024
Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արամ Գրիգորի Բադալյան
Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները...
20.12.2023
Հիվանդ Գ. Ս., 37 տարեկան, Արմենիա ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել՝ գանգատվելով որովայինի աջ կեսում ցավերից, ծանրության զգացումից, երբեմն՝ սրտխառնոցից: Նախքան այդ հետազոտվել էր տարբեր կլինիկաներում...
21.11.2023
Որովայնային ճողվածքները բավական տարածված են։
Վիրահատական եղանակաները բազմաթիվ են , սակայն լավագույն տարբերակը լապարոսկոպիկ եղանակով...
12.09.2023
Ճողվածքների բաց վիրահատություններն վաղուց անցյալում են:
«Նաիրի» առաջին վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ...
01.06.2023
56 տարեկան տղամարդն ընդունվել է մարզային բժշկական կենտրոն` կորոնավիրուսային վարակի կապակցությամբ: Բուժման ընթացքում նրա մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների ցավ, կապտություն, որի պատճառով...
23.03.2023
Բուժառուն՝ արական սեռի, 60 տարեկան: Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, բութ ցավեր էպիգաստրալ և աջ ենթակողային շրջաններում...
17.02.2023
Ժամանակակից բժշկության մեջ ուռուցքով հիվանդին միայն ուռուցքաբանի կողմից բուժելը բավականին բարդ խնդիր է: Ինչո՞ւ… Որովհետև չարորակ ուռուցքով հիվանդները հիմնականում մեծահասակներ և տարեցներ են, որոնց մոտ, սովորաբար...
02.06.2022
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ