ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
Կատարվել է բացառիկ վիրահատություն. պացիենտը տառապում էր սթիլ- համախտանիշով. armeniamedicalcenter.am
Պացիենտի մոտ (60 տ. տղամարդ), ով դիմել է «Արմենիա» ՀԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունք, առկա էր ենթաանրակային զարկերակի պրոքսիմալ հատվածի խցանում, ինչը քիչ հանդիպող ախտաբանություն է:
Հիվանդությունը կոչվում է սթիլ-համախտանիշ (թարգմանաբար` կողոպուտ):
Փորձենք փոքրիկ պարզաբանում տալ: Ենթաանրակային զարկերակը, որը սկսում է աորտայից, հիմնական ֆունկցիան վերին վերջույթը սնելն է, իսկ դրանից սկիզբ առնող ողնաշարային զարկերակն ապահովում է ողնուղեղի և ուղեղի մի հատվածի սնուցումը: Այս համախտանիշի ժամանակ զարկերակը ելման հատվածում խցանվում է` վնասելով վերջույթի սնուցումը: Արդյունքում արյան ճնշումների տարբերության հաշվին զարգանում է ողնաշարային կամ ներկրծքային զարկերակներից արյան հետհոսք դեպի ենթաանրակային զարկերակ, որպեսզի կոմպենսացվի վերջույթի արյան շրջանառությունը:
Հիվանդության առաջացման հիմնական պատճառներից են խցանող աթերոսկլերոզը, սպեցիֆիկ կամ ոչ սպեցիֆիկ թրոմբանգիտը, ներանոթային և արտանոթային արատները և այլն:
Հիվանդի հիմնական գանգատները կապված են ուղեղի և վերին վերջույթի արյան շրջանառության խանգարման հետ, որն այս պարագայում առաջանում է խցանման պատճառով հետհոսքի արդյունքում` բերելով արյան շրջանառության անբավարարության և թերսնուցման: Պացիենտի մոտ առաջանում են գլխապտույտներ, տեսողության վատացում, երբեմն հավասարակռության խանգարումներ կանգնած կամ նստած ժամանակ:
Սա առողջության համար լուրջ վտանգ է, քանի որ պացիենտի մոտ կարող են ի հայտ գալ տրանզիտոր իշեմիկ նոպաներ, և, ի վերջո, բերել ուղեղի կաթվածի և մահվան: Վերին վերջույթի արյան շրջանառության խանգարումն աստիճանաբար կոմպենսացիայի փուլից անցնում է դեկոմպենսացիայի, իսկ վերջին` խոցային նեկրոտիկ փուլում, ի հայտ են գալիս տրոֆիկ խոցեր: Կոմպենսացիայի փուլում վերջույթը դեռևս սնվում է, պացիենտները գանգատվում են մատների թմրածությունից, ցրտի նկատմամբ գերզգացողությունից: Դեկոմպենսացիայի փուլում գանգատվում են հանգստի ժամանակ ցավերից, վերջույթի թուլությունից` հիմնականում ֆիզիկական լարվածության ժամանակ: Վերջին փուլում պացիենտը կարող է վիրահատության արդյունքում կորցնել վերջույթը:
Այս ախտաբաության ժամանակ միակ բուժման տարբերակը վիրահատական միջամտությունն է: Ընդունված են տարբեր միջամտական մեթոդներ, սակայն առավել արդյունավետը զարկերակի դիստոպիան է՝ զարկերակի իմպլանտացիան մեկ այլ զարկերակի վրա, որը և իրականացվել է տվյալ պացիենտի մոտ:
Միջամտության ընթացքում, տեխնիկապես մեծ դժվարությամբ, զարկերակն աորտայի ելման հատվածում անջատվել է և կատարվել իմպլանտացիա ընդհանուր քնային զարկերակի վրա: Արդյունքը բարեհաջող էր: Մի քանի օրվա ընթացքում և՛ ուղեղի, և՛ վերին վերջույթի շրջանում իշեմիկ երևույթները վերացել են: Հիվանդը դուրս է գրվել պրակտիկորեն առողջ և վերադարձել իր բնականոն կյանքին:
Վիրաբ Աղաբեկյան
«Արմենիա» ՀԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար
30.01.2017 Կարդացեք նաև
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...
30.04.2024
Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արամ Գրիգորի Բադալյան
Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները...
20.12.2023
Հիվանդ Գ. Ս., 37 տարեկան, Արմենիա ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել՝ գանգատվելով որովայինի աջ կեսում ցավերից, ծանրության զգացումից, երբեմն՝ սրտխառնոցից: Նախքան այդ հետազոտվել էր տարբեր կլինիկաներում...
21.11.2023
Որովայնային ճողվածքները բավական տարածված են։
Վիրահատական եղանակաները բազմաթիվ են , սակայն լավագույն տարբերակը լապարոսկոպիկ եղանակով...
12.09.2023
Ճողվածքների բաց վիրահատություններն վաղուց անցյալում են:
«Նաիրի» առաջին վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ...
01.06.2023
56 տարեկան տղամարդն ընդունվել է մարզային բժշկական կենտրոն` կորոնավիրուսային վարակի կապակցությամբ: Բուժման ընթացքում նրա մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների ցավ, կապտություն, որի պատճառով...
23.03.2023
Բուժառուն՝ արական սեռի, 60 տարեկան: Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, բութ ցավեր էպիգաստրալ և աջ ենթակողային շրջաններում...
17.02.2023
Ժամանակակից բժշկության մեջ ուռուցքով հիվանդին միայն ուռուցքաբանի կողմից բուժելը բավականին բարդ խնդիր է: Ինչո՞ւ… Որովհետև չարորակ ուռուցքով հիվանդները հիմնականում մեծահասակներ և տարեցներ են, որոնց մոտ, սովորաբար...
02.06.2022
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ