Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն

Իրականացվել է կենդանիների գլխի փոխպատվաստման ամենաբարդ փուլի բարեհաջող վիրահատություն (տեսանյութ). tert.am

Իրականացվել է կենդանիների գլխի փոխպատվաստման ամենաբարդ փուլի բարեհաջող վիրահատություն (տեսանյութ). tert.am

Իտալացի յարդավիրաբույժ Սերջո Կանավերոն հրապարակել է տեսանյութ, որում ցուցադրվում են գլխի փոխպատվաստման վիրահատության ենթարկված կենդանիներ՝ մուկ և շուն:

Ինչպես նշում է lenta.ru-ն, բժիշկն ամբողջությամբ չի կտրել կենդանիների գլուխները, այլ միայն բացվածք է արել ողնաշարի վրա, որի վերականգնման բարդությունը լուրջ խոչընդոտ է լիարժեք փոխպատվաստման վիրահատության անցկացման համար:

Կանավերոն մանրամասնել է, որ իր աշխատանքում օգտագործել է պոլիէթիլենգլիկոլ, որը ներարկվել է ողնուղեղի մեջ՝ նպաստելով հազարավոր նեյրոնների միջև կապերի վերականգնմանը:

 

Իրականացվել է կենդանիների գլխի փոխպատվաստման ամենաբարդ փուլի բարեհաջող վիրահատություն


Աղբյուրը հավելում է, որ իտալացի մասնագետի իրականացրած գիտափորձին հաջորդելու է նեյրոդեգեներատիվ հիվանդությունից տառապող ռուս ծրագրավորողի գլխի փոխպատվաստման՝ աշխարհում առաջին վիրահատությունը: Սակայն ոլորտի մասնագետները որևէ երաշխիք չեն տալիս առ այն, որ վիրահատությունը հաջող ելք կունենա:

 

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ