Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն

Մարդուն խոզի ենթաստամոքսային գեղձ են փոխպատվաստել. news.am

Մարդուն խոզի ենթաստամոքսային գեղձ են փոխպատվաստել. news.am

Կենտրոնական Հարավային համալսարանի (Չինաստան) եւ Սիդնեյի համալսարանի  (Ավստրալիա) գիտնականները 1-ին տեսակի դիաբետով տառապող հիվանդներին խոզի ենթաստամոքսային գեղձեր են փոխպատվաստել: Դա իրականացվել է դոնորական օրգանների պակասի վերացմանն ուղղված ծրագրի շրջանակում: 

Վիրահատություններն իրականացվել են 2013-ի հուլիսից մինչեւ 2016-ի փետրվարը, եւ, կարելի է ասել, որ արդյունավետ ավարտ են ունեցել:  Հիվանդներից մեկի մոտ ինսուլինի օգտագործման անհրաժեշտությունը նվազել է 80,5 տոկոսով: Բարելավումներ են դիտարկվել նաեւ երկու այլ հիվանդի մոտ. նրանց հաջողվել է ինսուլինի քանակը նվազեցնել 57 եւ 56 տոկոսով:

Այն մասին, որ կենդանիների օրգանները կարող են օգտագործվել փոխպատվաստման համար, վաղուց է հայտնի: Նման փոխպատվաստումները որոշակի վտանգներ են պարունակում: Առայժմ գիտնականները փորձում են խոզերի օրգանները փոխպատվաստել կապիկներին: Այժմ հայտնի է բաբուինի մասին, որն ավելի քան երկու տարի ապրում է խոզից վերցված դոնորական սրտով, իսկ Revivcor ընկերությունը հայտնել է կապիկներին խոզի թոքեր փոխպատվաստելու պատրաստակամության մասին:

Շատ երկրների գիտնականներ այսօր աշխատում են այնպիսի տեխնոլոգիաների զարգացման վրա, որոնք թույլ կտան խոզերի եւ ոչխարների մարմիններում աճեցնել մարդկանց փոխպատվաստելու համար անհրաժեշտ օրգաններ. այժմ նման հետազոտություններ են կատարվում Մեծ Բրիտանիայում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ