Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն

Մեծ Բրիտանիայում սպասվող վիրահատությունը վիրտուալ իրականության տեխնոլոգիայի օգնությամբ կցուցադրեն աշխարհում. news.am

Մեծ Բրիտանիայում սպասվող վիրահատությունը վիրտուալ իրականության տեխնոլոգիայի օգնությամբ կցուցադրեն աշխարհում. news.am

Royal London Hospital-ում սպասվող վիրահատությունը կցուցադրեն ամբողջ աշխարհում վիրտուալ իրականության տեխնոլոգիաների օգնությամբ, որի շնորհիվ հանդիսատեսն այնպիսի զգացողություն կունենա, ասես վիրահատարանում է ու ամեն ինչ սեփական աչքերով է տեսնում:

Հիվանդի անունը չեն հայտնում, հայտնի է միայն, որ նա տարեց տղամարդ է` կոլոռեկտալ քաղցկեղ ախտորոշումով: Նա տեղյակ է, որ իր վիրահատությունը հեռարձակվելու է ամբողջ աշխարհում ու ոգեւորված է այդ կապակցությամբ: Նրան վիրահատելու է վիրաբույժ Շաֆի Ահմեդը, որը 2014-ին լյարդի ու աղիների ուռուցքի հեռացման վիրահատություն էր իրականացրել՝ օգտագործելով GoogleGlass-ը: Այն ժամանակ վիրահատության ընթացքին հետեւել էր աշխարհի ավելի քան 100 երկրների մոտավորապես 13 000 ուսանող, բժիշկ ու առողջապահության ոլորտի աշխատակից:

Վիրահատությունը ծրագրված է ապրիլի 14-ին, այն կտեւի 2-3 ժամ: Սկսվելու է բրիտանական ժամանակով ժամը 13:00-ին: Նկարահանումների համար օգտագործվելու են վիրահատական սեղանի տակ տեղադրված տեսախցիկները: Վիրահատության ընթացքին հետեւելու հնարավորության համար հանդիսատեսը պետք է սմարթֆոն ու վիրտուալ իրականության ակնոց ունենա: Հանդիսատեսը կկարողանա ամենայն մանրամասնությամբ տեսնել վիրահատական միջամտության բոլոր փուլերը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ