ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
Հնարավոր է նաեւ անհամատեղելի դոնորի երիկամ փոխպատվաստել. news.am

Երիկամի փոխպատվաստման համար հարկ չկա իդեալական դոնոր փնտրել, պնդում են Ջոն Հոփկինսի համալսարանի գիտնականները: Պարզվում է` մարդիկ, ում երիկամի անհամատեղելի փոխպատվաստում է կատարվել, 8 տարով ավելի երկար են ապրել, քան նրանք, ում երիկամի փոխպատվաստում չի կատարվելլ համապատասխան դոնորի բացակայության պատճառով:
Գիտնականների խոսքով, HLA-անհամատեղելի փոխպատվաստում տարած հիվանդների շրջանում ութ տարի ապրողները 77 տոկոս են կազմել, նրանց շրջանում, ում դիակի երիկամ են փոխպատվաստել` 63 տոկոս եւ ընդամենը 44 տոկոս այն հիվանդների շրջանում, ում երիկամի փոխպատվաստում չէր կատարվել:
Գիտնականների խոսքով, այդ տվյալները մատնանշում են, որ երիկամի փոխպատվաստում իրականացնելու համար ոչ միշտ է անհրաժեշտ իդեալականորեն համապատասխանող դոնոր գտնել, չէ՞ որ նման դոնորի փնտրտուքի վրա կարող է մի քանի տարի ծախսվել (նաեւ վտանգ կա, որ այն երբեք չի գտնվի), իսկ HLA-անհամատեղելի երիկամ հնարավոր է գտնել ընդամենը մի քանի ամսվա ընթացքում: Ստացված տվյալները կարող են հանգեցնել այն բանին, որ երիկամի փոխպատվաստման վիրահատություններ ավելի հաճախակի կարվեն, ինչի արդյունքում ավելի շատ կյանքեր կփրկվեն:
Ճիշտ է, որպեսզի փոխպատվաստվող հիվանդի օրգանիզմն ընդունի նոր օրգանը, մասնագետները ստիպված են եղել փոփոխել նրա իմունային համակարգը եւ զգայունության նվազեցման միջոցառումներ իրականացնել, այսինքն, հատուկ ֆիլտրերի միջոցով հիվանդի մարմնից լիովին հեռացրել են այն հակամարմինները, որոնք վանում են դոնորական օրգանը: Նոր հակամարմինները, որոնք օրգանիզմը մշակում է միջամտությունից հետո, արդեն նախորդներից ավելի փոքր ուժով են վանում փոխպատվաստված օրգանը: Առայժմ գիտնականները բացատրություն չեն գտել այս գործընթացին:
Ութ տարվա հետազոտությունների ընթացքում կենդանի դոնորներից զգայունության նվազեցման միջոցառումների ուղեկցությամբ անհամատեղելի երիկամներ է ստացել ավելի քան հազար մարդ:
«Այս մեթոդը շատ մարդկանց կյանքը փրկելու ներուժ ունի, ասել է երիկամների փոխպատվաստման ոլորտի մասնագետ Ջեֆրի Բեռնսը: Այն կարող է կրճատել սպասման ժամանակը տասնյակ հազարավոր հիվանդների համար, որոնք առանց վիրահատության ստիպված կլինեն ամբողջ կյանքում դիալիզ կատարել»:
Զգայունության նվազեցման միջոցառումներ են անցնում երիկամի փոխպատվաստումից երկու շաբաթ առաջ: Այն թանկ արժե (30 000 դոլար), բայց մասնագետները պնդում են, որ երկարաժամկետ հեռանկարում այս մեթոդն արդյունքում ավելի էժան է դառնում դիալիզի համեմատ, որը տարեկան 70 000 դոլար արժե եւ ստիպված են լինում կատարել ամբողջ կյանքի ընթացքում: Փոխպատվաստման գինը 100.000 ԱՄՆ դոլար է:


Կարդացեք նաև

Ճողվածքների բաց վիրահատություններն վաղուց անցյալում են:
«Նաիրի» առաջին վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ...



56 տարեկան տղամարդն ընդունվել է մարզային բժշկական կենտրոն` կորոնավիրուսային վարակի կապակցությամբ: Բուժման ընթացքում նրա մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների ցավ, կապտություն, որի պատճառով...



Բուժառուն՝ արական սեռի, 60 տարեկան: Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, բութ ցավեր էպիգաստրալ և աջ ենթակողային շրջաններում...



«Էրեբունի» ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքում կատարվում են փակ` լապարոսկոպիկ վիրահատություններ, որոնք փոխարինում են նախկինում ավանդաբար կատարվող բաց վիրահատություններին: Շագանակագեղձի քաղցկեղի դեպքում...



Ինքնավթարի հետևանքով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունք տեղափոխված կնոջ մոտ ախտորոշվել էր ձախ ճաճանչ-դաստակային...



Ծակած-կտրած վնասումով՝ դեպքից մոտ 3 ժամ անց, էջմիածին քաղաքի հիվանդանոցից մեր կլինիկա է տեղափոխվել 60-նն անց տղամարդ: Ռենտգեն հետազոտությամբ բուժառուի մոտ ախտորոշվել է հեմոպնևմոթորաքս...



«Նաիրի» բժշկական կենտրոնում արդեն հինգ տարի է, ինչ ներդրվել է գլխուղեղի վիրահատությունների կատարման անվտանգ և նոր մեթոդ: Ներկայում կենտրոնի նյարդավիրաբուժական թիմը հասել է մասնագիտական այնպիսի բարձունքի...



Ժամանակակից բժշկության մեջ ուռուցքով հիվանդին միայն ուռուցքաբանի կողմից բուժելը բավականին բարդ խնդիր է: Ինչո՞ւ… Որովհետև չարորակ ուռուցքով հիվանդները հիմնականում մեծահասակներ և տարեցներ են, որոնց մոտ, սովորաբար...



«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի դիմածնոտային վիրաբույժները, ԵՊԲՀ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի մասնագետները՝ Ռուսաստանից ժամանած անապլաստոլոգ...



Վերջերս Արթմեդ ԲՎԿ Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում կատարվել է եզակի ու բարդ վիրահատություն։ Մեր կենտրոն էր դիմել պացիենտ` ենթաստամոքսային գեղձի գլխիկի չարորակ գոյացությամբ` տեղային տարածվածությամբ դեպի դռներակ...



«Արմենիա» ՀԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունք է դիմել 65 տ. Գ.Բ.-ն։ Պացիենտի մոտ գլխուղեղի ՀՏ և ՄՌՏ հետազոտությունների հիման վրա ախտորոշվել էր գլխուղեղի ձախ քունք- ճակատային շրջանի...



Մեկ ամիս առաջ գաստրոէնտերոլոգ-լյարդաբան, ԵՊԲՀ ներքին հիվանդությունների (գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի դասախոս Աննա Հազոյանին էր դիմել 20-ամյա երիտասարդ՝ լյարդի ցիռոզ ախտորոշմամբ։ Երիտասարդ տղայի...



2021թ հոկտեմբերին Արմենիա ՀԲԿ վիրաբուժական կլինիկայում կատարվել է հերթական բարդ վիրահատությունը , որն իր ծավալով մինչև այժմ հանրապետությունում կատարված եզակի վիրահատություններից է...



«Միքայելյան» համալսարանական հիվանդանոց էր դիմել 39-ամյա տղամարդ՝ գանգատվելով պորտային ճողվածքի առկայությունից և փորկապությունից...



74-ամյա կինը դիմել էր «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ընդհանուր վիրաբուժական բաժանմունք՝ գանգատվելով որովայնի ցավերից, սրտխառնոցից փսխումներից, ընդհանուր թուլությունից, որովայնի առաջին պատին ուռուցքային...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Սեռական գրգռում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն