Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն

ԱՄՆ–ում արգանդի փոխպատվաստման առաջին վիրահատությունն անհաջող էր. news.am

ԱՄՆ–ում արգանդի փոխպատվաստման առաջին վիրահատությունն անհաջող էր. news.am

2016 թ. փետրվարի վերջին Քլիվլենդի կլինիկայում ԱՄՆ-ում առաջին անգամ դոնորական արգանդի փոխպատվաստման վիրահատություն են կատարել: Վիրահատվողը 26-ամյա Լինդսին էր, երեք որդեգրած որդիների մայր, որը չէր կարողանում ծծնդաբերել անպտղության արգանդային գործոնի պատճառով: Վիրահատությունը, ցավոք, անհաջող էր ու պատվաստված արգանդը ստիպված են եղել հեռացնել:

Թե հատկապես ինչ բարդացումներ են դարձել նման ելքի պատճառ, դեռ չեն հայտնում: Մոտակա ժամանակները բժիշկները մտադիր են պարզել, թե ինչն էր բարդությունների պատճառը, որպեսզի հետագայում կանխեն դրանք:

Լինդսին, որը առաջին ամերիկուհին էր, ում արգանդ էին ներպատվաստել, պարզաբանել է, որ բժիշկների արագ գործողություններն օգնել են իրեն պահպանել առողջությունն ու կյանքը: Մինչ այդ բժիշկնեիրը հայտնել էին, որ վիրահատությունից հետո կինն առնվազն մեկ ամիս պետք է հիվանդանոցում մնա:

Հիշեցնենք, որ Քլիվլենդի կլինիկայում արդեն այս տարի ծրագրում էին արգանդի փոխպատվաստման ինը վիրահատություն կատարել: 250 կին այդ վիրահատությունն անցնելու ցանկություն էր հայտնել:

Հիշեցնենք նաեւ, որ արգանդի փոպպատվաստման հաջող վիրահատություններ այլ երկրներում արդեն կատարվել են: Առաջին անգամ նման փոխպատվաստումներ կատարվել են Շվեդիայում 2014թ., ինչի շնորհիվ չորս առողջ երեխաներ էին ծնվել: Ամերիկյան մասնագետները հատուկ վերապատրաստում էին անցել շվեդ գործընկերների մոտ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. www.operabelno.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ