ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
ԵՊԲՀ. Աննախադեպ վիրահատություն ԵՊԲՀ Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնում
2015թ.-ի նոյեմբերին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնում իրականացվել է Հայաստանում նախադեպը չունեցող վիրահատություն: 14-ամյա հիվանդը ընդունվել է հիվանդանոց հետևյալ ախտորոշմամբ` «գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, ներուղեղային մեծ չափերի հեմատոմա` պատռումով փորոքային համակարգ, սուբարախնոիդալ արյունազեղում` պայմանավորված աջ ճակատային շրջանի արտերիո-վենոզ մալֆորմացիայի պատռումով»: Վերջինս հանդիսանում է գլխուղեղի անոթային համակարգի բնածին արատ, որի բուժումը պահանջում է փուլային մոտեցում` կրկնակի վիրահատություններ երեք ամիս ընդմիջումներով:
Սակայն այս դեպքը տարբերվում է մյուսներից. անհրաժեշտ էր հրատապ վիրահատություն` ներուղեղային արյան կուտակումը հեռացնելու և գլխուղեղը ճնշումից ազատելու նպատակով: Ուստի որոշում կայացվեց կատարել միաժամանակյա, այսպես կոչված «հիբիրդ» վիրահատություն, երբ մեկ ընդհանուր անզգայացման ընթացքում իրականացվում է և՛ ներանոթային «փակ» և՛ բաց վիրահատություններ` արտերիո-վենոզ մալֆորմացիան վնասազերծելու, այնուհետև արյան կուտակման հետ միասին հեռացնելու նպատակով: Ավելի քան 10 ժամ տևած բարդագույն վիրահատությունն իրականացվել է ԵՊԲՀ Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանի և նյարդավիրաբույժ Տիգրան Խաչատրյանի կողմից:
Պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանի խոսքերով՝ արտերիո-վենոզ մալֆորմացիաների դեպքում միաժամանակյա բաց և ներանոթային վիրահատություն Հայաստանում իրականացվում է առաջին անգամ: Դատելով գրականության մեջ առկա տվյալներից` նման վիրահատությունները խիստ հազվադեպ են իրականացվում նույնիսկ արտասահմանյան զարգացած երկրներում, ուստի սա կարելի է համարել հայրենական նյարդավիրաբուժության առաջընթաց քայլերից մեկը:
Հիվանդի վիճակը հետվիրահատական շրջանում զգալիորեն բարելավվել է: Այժմ նա դուրս է գրվել հիվանդանոցից առանց որևէ նյարդաբանական խանգարումների:
===========
26.01.2016 Կարդացեք նաև
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...
30.04.2024
Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արամ Գրիգորի Բադալյան
Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները...
20.12.2023
Հիվանդ Գ. Ս., 37 տարեկան, Արմենիա ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել՝ գանգատվելով որովայինի աջ կեսում ցավերից, ծանրության զգացումից, երբեմն՝ սրտխառնոցից: Նախքան այդ հետազոտվել էր տարբեր կլինիկաներում...
21.11.2023
Որովայնային ճողվածքները բավական տարածված են։
Վիրահատական եղանակաները բազմաթիվ են , սակայն լավագույն տարբերակը լապարոսկոպիկ եղանակով...
12.09.2023
Ճողվածքների բաց վիրահատություններն վաղուց անցյալում են:
«Նաիրի» առաջին վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ...
01.06.2023
56 տարեկան տղամարդն ընդունվել է մարզային բժշկական կենտրոն` կորոնավիրուսային վարակի կապակցությամբ: Բուժման ընթացքում նրա մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների ցավ, կապտություն, որի պատճառով...
23.03.2023
Բուժառուն՝ արական սեռի, 60 տարեկան: Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, բութ ցավեր էպիգաստրալ և աջ ենթակողային շրջաններում...
17.02.2023
Ժամանակակից բժշկության մեջ ուռուցքով հիվանդին միայն ուռուցքաբանի կողմից բուժելը բավականին բարդ խնդիր է: Ինչո՞ւ… Որովհետև չարորակ ուռուցքով հիվանդները հիմնականում մեծահասակներ և տարեցներ են, որոնց մոտ, սովորաբար...
02.06.2022
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ