ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
Նոր կաթետերն արմատապես կփոխի սրտի բնածին արատների վիրահատական բուժումը. news.am
Հարվարդի համալսարանի հետ համագործակցող գիտնականները հատուկ կաթետեր՝ ձողախողովակ են մշակել, որի օգնությամբ կարելի է հեշտությամբ «կարկատել» սրտի անցքերը: Ինչպես նրանք պատմել են Science Translational Medicine ամսագրում տպագրված հոդվածում, կենսաբանական հատուկ սոսինձ օգտագործող կաթետերն արդեն հաջողությամբ կիրառել են կենդանիների վրա, դրա օգնությամբ՝ առանց բաց վիրահատությունների, փակելով կենդանիների սրտերում գոյություն ունեցող անցքերը:
Բոսթոնի մանկական հիվանդանոցի սրտաբանական բաժնի ղեկավար Պեդրո դել Նիդոն եւ Հարվարդի բժշկական դպրոցի մանկական վիրաբուժության պրոֆեսոր Ուիլյամ Է. Լեդդը նշել են, որ նոր սարքն արմատապես կփոխի սրտի որոշ արատների վերացման հնարավորությունները: Կաթետերը ո՛չ միայն կազատի բաց վիրահատություն անելու անհրաժեշտությունից, այլեւ «կսոսնձի» սրտի հյուսվածքները, եւ վիրաբույժներն այլեւս ստիպված չեն լինի ձեռքով կարել անցքերը:
Կաթետերիզացիայի բուժակարգերը, սովորաբար, սրտի բաց վիրահատություններից գերադասելի են, քանի որ դրանց համար պետք չէ կանգնեցնել սրտի աշխատանքը, հիվանդին արհեստական արյան շրջանառության սարքի միացնել ու մեծ կտրվածքներ կատարել: Հենց այդ պատճառով էլ մասնագետները ձգտում են սրտի բնածին արատների բուժման մինիմալ ինվազիվ մեթոդների:
Կենսաբանական նոր սպեղանու մասին գիտնականներն առաջին անգամ պատմել էին անցած տարվա ձմռանը՝ այդ նույն գիտական ամսագրում, ու դրա բացահայտումն ինքնին մեծ իրադարձություն էր, չնայած սկզբում այն գործածում էին սրտի բաց վիրահատությունների ժամանակ: Եթե սրտի անցքն օտարածին մարմնի, կամ որեւէ գործիքի օգնությամբ փակեն, վտանգ կա, որ այն կարող է տեղաշարժվել, իսկ հիվանդի ու նրա սրտի աճին զուգընթաց՝ այն արդեն անցքը նորմալ չի փակի: Իսկ սպեղանին նման բարդություններ չի ստեղծում, այն նպաստում է, որ սիրտն ինքնուրույն փակի անցքը, իսկ հետո լուծվում է:
Այս սպեղանու ամբողջ ներուժը հասկանալու նպատակով մի խումբ հետազոտողներ փորձել են առանց բաց վիրահատության՝ սրտի անցքը դրանով փակելու հնարավորություն գտնել: Նրանք ստեղծել են հատուկ կաթետեր, որն ուլտրամանուշակագույն ճառագայթներ է օգտագործում եւ սպեղանին հասցնում սրտի անհրաժեշտ մասը, ընդ որում, սիրտն այդ բուժակարգի ընթացքում շարունակում է բնականոն աշխատել:
Կաթետերը մտցվում է երակի մեջ պարանոցի կամ աճուկի շրջանում: Երբ այն հասնում է սրտի անհրաժեշտ հատվածին՝ վիրաբույժն անցքի երկու կողմերում երկու հատուկ գնդեր է բացում: Հետո կաթետերից դուրս է գալիս կենսաբանական սպեղանին ու միանում է ուլտրամանուշակագույն լույսը, որն արտացոլվում է գնդերի մակերեսից ու ակտիվացնում սպեղանին՝ նպաստելով դրա չորացմանը: Իսկ գնդերի ճնշման շնորհիվ սպեղանին ճիշտ տեղում է մնում:
Ժամանակի ընթացքում սրտի հյուսվածքներն աճում են ու փակում սպեղանին, որը, կորցնելով իր պիտանելիությունը, սկսում է լուծվել:
15.10.2015 Կարդացեք նաև
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...
30.04.2024
Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արամ Գրիգորի Բադալյան
Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները...
20.12.2023
Հիվանդ Գ. Ս., 37 տարեկան, Արմենիա ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել՝ գանգատվելով որովայինի աջ կեսում ցավերից, ծանրության զգացումից, երբեմն՝ սրտխառնոցից: Նախքան այդ հետազոտվել էր տարբեր կլինիկաներում...
21.11.2023
Որովայնային ճողվածքները բավական տարածված են։
Վիրահատական եղանակաները բազմաթիվ են , սակայն լավագույն տարբերակը լապարոսկոպիկ եղանակով...
12.09.2023
Ճողվածքների բաց վիրահատություններն վաղուց անցյալում են:
«Նաիրի» առաջին վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ...
01.06.2023
56 տարեկան տղամարդն ընդունվել է մարզային բժշկական կենտրոն` կորոնավիրուսային վարակի կապակցությամբ: Բուժման ընթացքում նրա մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների ցավ, կապտություն, որի պատճառով...
23.03.2023
Բուժառուն՝ արական սեռի, 60 տարեկան: Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, բութ ցավեր էպիգաստրալ և աջ ենթակողային շրջաններում...
17.02.2023
Ժամանակակից բժշկության մեջ ուռուցքով հիվանդին միայն ուռուցքաբանի կողմից բուժելը բավականին բարդ խնդիր է: Ինչո՞ւ… Որովհետև չարորակ ուռուցքով հիվանդները հիմնականում մեծահասակներ և տարեցներ են, որոնց մոտ, սովորաբար...
02.06.2022
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ