ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
30 կիլոգրամանոց ամորձապարկ ունեցող տղամարդուն վիրահատել են. news.am
Ամերիկացի Դեն Մաուրերի ամորձին մոտ 30 կիլոգրամ էր կշռում։ Բժիշկները բարդ՝ 14 ժամանոց վիրահատություն են անցկացրել եւ վերացրել այդ թերությունը, ինչի շնորհիվ նա 7 տարի հետո կարող է նորից ինտիմ հարաբերություն ունենալ կնոջ հետ։
Դենը տառապում է ամորձապարկի լիմֆեդոմայով, որը նաեւ հայտնի է որպես լիմֆոստազ կամ փղախտ. այդ հիվանդության առկայության դեպքում խախտվում է այն ավշային անոթների անցանելիությունը, որով դուրս է գալիս հեղուկը, ինչը հանգեցնում է ամորձիների հաստացմանը (ամորձին դառնում է հսկայական, որովհետեւ բջիջներում ավշային հեղուկ է կուտակվում), իսկ ավելի ծանր դեպքերում հանգեցնում է հյուսվածքների աճի։ Այդ խանգարումը, սովորաբար, բնածին է լինում, բայց որոշ դեպքերում վարակման հետեւանք է։
Դենն իր ամորձու մեծացումն առաջին անգամ նկատել է 20 տարեկանից հետո։ Երբ բժշկի է դիմել, նրան խորհուրդ են տվել նիհարել, բայց, չնայած բոլոր փորձերին, ամորձին շարունակում էր աճել։ Մի քանի տարի անց նրա մոտ լիմֆեդեմա ախտորոշեցին, եւ հիվանդության ամենածանր պահին ամորձին ավելի քան 30 կիլոգրամ էր կշռում, ինչը լուրջ խոչընդոտ էր Դենի եւ նրա կնոջ ինտիմ կյանքի համար։
![]() |
![]() |
Մի անգամ Դենը հեռուստացույցով մի ռեպորտաժ է նայել նմանատիպ խնդիր ունեցող տղամարդու մասին, ինչից հետո վերջապես դիմել է մասնագիտական օգնության։ Կալիֆորնիացի բժիշկ Ջոել Գիլմանը համաձայնել է վերացնել հյուսվածքների եւ հեղուկի ավելորդ ծավալը, եւ այդ վիրահատությունը 14 ժամ է տեւել։
Այժմ Դենն արդեն վերականգնվում է հաջող վիրահատությունից հետո եւ ո՛չ միայն կկարողանա քայլել, այլեւ կնոջ՝ Մինդիի հետ, որի հետ արդեն 20 տարի ամուսնացած է, սեքսով զբաղվել։
08.10.2015 Կարդացեք նաև
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...
30.04.2024
Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արամ Գրիգորի Բադալյան
Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները...
20.12.2023
Հիվանդ Գ. Ս., 37 տարեկան, Արմենիա ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել՝ գանգատվելով որովայինի աջ կեսում ցավերից, ծանրության զգացումից, երբեմն՝ սրտխառնոցից: Նախքան այդ հետազոտվել էր տարբեր կլինիկաներում...
21.11.2023
Որովայնային ճողվածքները բավական տարածված են։
Վիրահատական եղանակաները բազմաթիվ են , սակայն լավագույն տարբերակը լապարոսկոպիկ եղանակով...
12.09.2023
Ճողվածքների բաց վիրահատություններն վաղուց անցյալում են:
«Նաիրի» առաջին վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ...
01.06.2023
56 տարեկան տղամարդն ընդունվել է մարզային բժշկական կենտրոն` կորոնավիրուսային վարակի կապակցությամբ: Բուժման ընթացքում նրա մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների ցավ, կապտություն, որի պատճառով...
23.03.2023
Բուժառուն՝ արական սեռի, 60 տարեկան: Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, բութ ցավեր էպիգաստրալ և աջ ենթակողային շրջաններում...
17.02.2023
Ժամանակակից բժշկության մեջ ուռուցքով հիվանդին միայն ուռուցքաբանի կողմից բուժելը բավականին բարդ խնդիր է: Ինչո՞ւ… Որովհետև չարորակ ուռուցքով հիվանդները հիմնականում մեծահասակներ և տարեցներ են, որոնց մոտ, սովորաբար...
02.06.2022
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

