ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
Պանկրեատիտի բուժման լապարոսկոպիկ մեթոդը. նվազագույն վնասվածք և արագ վերականգնում
Ենթաստամոքսային գեղձի բորբոքումը ամենահաճախ հանդիպող հիվանդություններից է, որն ունի հարաբերականորեն անկանխատեսելի ընթացք և դժվար է բուժման ենթարկվում: Չնայած տվյալ հիվանդության բուժման ժամանակակից դեղերի բարձր արդյունավետությանը՝ հաճախ վիրահատական միջամտության կարիք է լինում:
17.06.15թ. հիվանդ Ն.Լ., ընդունվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք «Սուր լեղաքարային խոլեցիստիտ, սուր պանկրեատիտ» ախտորոշմամբ:
Կլինիկայում հիվանդը ստացել է համապատասխան հակապանկրեատիտային կոնսերվատիվ բուժում, որի ֆոնի վրա արձանագրվել է դրական դինամիկա: Պանկրեատիտի երևույթները համեմատաբար կոմպենսացվել են, որից հետո 19.06.15թ. հիվանդն ընդհանուր անզգայացմամբ վիրահատվել է Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժների թիմի կողմից՝ ղեկավար բ.գ.դ. Յու.Ա. Հարությունյանի գլխավորությամբ: Իրականացվել է լապարոսկոպիա, որի ընթացքում հայտնաբերվել է ֆլեգմոնոզ փոփոխված, քարերով լի լեղապարկ: Որովայնի խոռոչում հայտնաբերվել է շճաֆերմենտային հեղուկ, իսկ ճարպոնի վրա՝ ստեարինային վահանիկներ:
Վերը նշված եղանակով իրականացվել է խոլեցիստէկտոմիա, որովայնի խոռոչում առկա ազատ հեղուկը հեռացվել է, փոքր կոնքում, ճարպոնապարկում և ենթալյարդային տարածությունում դրվել են դրենաժներ: Հետվիրահատական շրջանում հիվանդը ստացել է հակապանկրեատիտային և հակամանրէային բուժում: Հիվանդի վիճակը բարելավվել է, ըստ ցուցումների՝ դրենաժները հեռացվել են: 24.06.15թ հիվանդը բավարար վիճակով դուրս է գրվել կլինիկայից:
Հաշվի առնելով այն փաստը, որ լապարոսկոպիկ վիրահատությունների ժամանակ վնասելու հավանականությունը մինիմալ է և բարդությունները հասցվում են նվազագույնի՝ հիվանդների հետվիրահատական վերականգնումը կարճաժամկետ է, ինչն էլ հնարավորություն է տալիս արագ վերադառնալու առօրյա կյանքին: Անհրաժեշտ է նշել, որ աշխարհում պանկրեատիտի ժամանակ լապարոսկոպիկ միջամտությունը վերջերս է սկսվել կիրառվել:
Ուրախալի է այն փաստը, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում, որտեղ առկա են բոլոր տեխնիկական հնարավորությունները և պատրաստված բուժանձնակազմ, աշխարհում առաջիններից են սկսել իրականացնել նմանատիպ վիրահատություններ, և այսօր կլինիկայում լապարոսկոպիկ մեթոդը բավականին հաճախ է կիրառվում:
07.07.2015 Կարդացեք նաև
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...
30.04.2024
Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արամ Գրիգորի Բադալյան
Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները...
20.12.2023
Հիվանդ Գ. Ս., 37 տարեկան, Արմենիա ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել՝ գանգատվելով որովայինի աջ կեսում ցավերից, ծանրության զգացումից, երբեմն՝ սրտխառնոցից: Նախքան այդ հետազոտվել էր տարբեր կլինիկաներում...
21.11.2023
Որովայնային ճողվածքները բավական տարածված են։
Վիրահատական եղանակաները բազմաթիվ են , սակայն լավագույն տարբերակը լապարոսկոպիկ եղանակով...
12.09.2023
Ճողվածքների բաց վիրահատություններն վաղուց անցյալում են:
«Նաիրի» առաջին վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ...
01.06.2023
56 տարեկան տղամարդն ընդունվել է մարզային բժշկական կենտրոն` կորոնավիրուսային վարակի կապակցությամբ: Բուժման ընթացքում նրա մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների ցավ, կապտություն, որի պատճառով...
23.03.2023
Բուժառուն՝ արական սեռի, 60 տարեկան: Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, բութ ցավեր էպիգաստրալ և աջ ենթակողային շրջաններում...
17.02.2023
Ժամանակակից բժշկության մեջ ուռուցքով հիվանդին միայն ուռուցքաբանի կողմից բուժելը բավականին բարդ խնդիր է: Ինչո՞ւ… Որովհետև չարորակ ուռուցքով հիվանդները հիմնականում մեծահասակներ և տարեցներ են, որոնց մոտ, սովորաբար...
02.06.2022
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ