Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն

Բորբոքված կույրաղիքը կարելի է բուժել նաեւ առանց վիրահատության. med.news.am

Բորբոքված կույրաղիքը կարելի է բուժել նաեւ առանց վիրահատության. med.news.am

Ինչպես նշեցին Turku University Hospital-ի գիտնականների վերջին հետազոտությունները, որոշ դեպքերում բորբոքված կույրաղիքը հեշտությամբ կարելի է բուժել հակաբիոտիկների միջոցով՝ առանց վիրահատության անհրաժեշտության:

Ինչպես բացատրեց Քլիվլենդի կլինիկայի վիրաբույժ Մեթյու Կրոխը, դա հնարավոր է, օրինակ, այն դեպքերում, երբ կույրաղիքն այտուցվել է, սակայն ամբողջականությունը չի խախտվել: Այդ պարագայում կույրաղիքը չբուժելու դեպքում ժամանակի ընթացքում խնդիրն է՛լ ավելի կխորանա, այդ պատճառով շատ վիրաբույժներ շտապում են հեռացնել կույրաղիքը բորբոքումից հետո 24 ժամվա ընթացքում:

Վերոնշյալ հետազոտության ընթացքում Turku University Hospital-ի գիտնականները կույրաղիքի թեթեւ բորբոքմամբ 530 կամավորների բաժանել են երկու խմբի: Առաջին խւոմբը բուժվում էր հակաբիոտիկներով, իսկ երկրորդ խումբը՝ վիրահատության միջոցով: Այնուհետեւ գիտնականները մեկ տարվա ընթացքում հետեւել են այս մարդկանց առողջությանը: Պարզվել է, որ հակաբիոտիկներ ընդունող մարդկանց 72 տոկոսն այնուհետեւ կույրաղիքի հեռացման կարիք չեն ունեցել:

Այս հետազոտությունը, Մեթյու Կրոխի խոսքերով, ցույց է տալիս, որ վիրահատությունը ոչ միշտ է անհրաժեշտ:

Ստորև կույրաղիքի բորբոքման ախտանշաններն են.

  •   ցավեր որովայնի շրջանում, որոնք սովորաբար սկսում են պորտի շրջանում եւ տարածվում դեպի որովայնի նեքեւի աջ հատված,
  •   սրտխառնոց ու փսխում,
  •   ախորժակի կորուստ,
  •   ջերմություն,
  •   փորլուծություն (առաջին մի քանի օրերից հետո),
  •   ցավեր միզելու ժամանակ:

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. www.ja-zdorov.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ