ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
Կինը երեխա է ունեցել՝ շատ տարիներ առաջ սառեցված ձվարանն օգտագործելով. med.news.am
Երիտասարադ կինը երեխա է ունեցել՝ օգտագործելով շատ տարիներ առաջ, երբ դեռ երեխա էր, սառեցված ձվարանը: Սա այն դեպքն է, որը, մասնագետների խոսքով, հույս է տալիս քաղցկեղով հիվանդ շատ կանանց ապագայում երեխա ունենալ:
Նախկինում արդեն եղել են հաջող հղիության դեպքեր՝ ձվարանի հյուսվածքների փոխպատվաստումից հետո: Սակայն այս դեպքում կնոջ ձվարանը սառեցրել էին այն ժամանակ, երբ նա դեռ երեխա էր, եւ բժիշկները մինչեւ վերջ համոզված չէին, որ լիարժեք չձեւավորված ձվարանը կարող է ձվաբջիջներ արտադրել:
Կոնգոյի Հանարապետությունում ծնված կնոջ մոտ, ում անունը չի նշվում, հինգ տարեկան հասակում բջջային անեմիա էր ախտորոշվել: 11 տարեկանում նա տեղափոխվեց Բելգիա, որտեղ նրա առողջությունն այնքան վատթարացավ, որ բժիշկները որոշեցին, որ նա ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունի: Կնոջ եղբայրն ընտրվեց որպես դոնոր, իսկ տրանսպլանտացիայից առաջ կնոջը քիմիաթերպիա էին արել, որը պետք էր կասեցներ իմունային համակարգի աշխատանքը, որպեսզի վերջինս ընդուներ նոր ոսկրածուծը: Սակայն քիմիաթերապիան լուրջ վնաս հասցրեց կնոջ ձվարաններին, այդ պատճառով մասնագետները որոշեցին հեռացնել նրա աջ ձվարանի մի մասը եւ սառեցնել այն:
Ոսկրածուծի փոխպատվաստումը հաջող անցավ, սակայն աղջկա մոտ հոմոլոգիկ ռեակցիա սկսվեց, եւ նա ստիպված եղավ 18 ամիս շարունակ իմունասուպրեսանտներ ընդունել: Երբ նա 15 տարեկան էր, նրա աջ ձվարանը տուժեց, եւ բժիշկները նրան հորմոնալ թերապիա նշանակեցին:
10 տարի անց կինը ցանկացավ հղիանալ եւ բժիշկները նրա ֆերտիլությունը վերականգնելու համար պատվաստեցին մանկության տարիներին հեռացրած ձվարանի մի մասը՝ կնոջ օրգանիզմում մնացած մասին: Փոխպատվաստված հյուսվածքները սկսեցին ձվաբջիջներ արտադրել:
5 ամիս անց կնոջ մոտ դաշտան սկսվեց, իսկ եւս երկու տարի անց՝ 27 տարեկան հասակում, նա հղիացավ: Անցած տարվա նոյեմբերին նա առողջ որդի լույս աշխարհ բերեց:
Դեպքը նկարագրող հոդվածը լույս է տեսել Human Reproduction ամսագրում:
17.06.2015 Կարդացեք նաև
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...
30.04.2024
Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արամ Գրիգորի Բադալյան
Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները...
20.12.2023
Հիվանդ Գ. Ս., 37 տարեկան, Արմենիա ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել՝ գանգատվելով որովայինի աջ կեսում ցավերից, ծանրության զգացումից, երբեմն՝ սրտխառնոցից: Նախքան այդ հետազոտվել էր տարբեր կլինիկաներում...
21.11.2023
Որովայնային ճողվածքները բավական տարածված են։
Վիրահատական եղանակաները բազմաթիվ են , սակայն լավագույն տարբերակը լապարոսկոպիկ եղանակով...
12.09.2023
Ճողվածքների բաց վիրահատություններն վաղուց անցյալում են:
«Նաիրի» առաջին վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ...
01.06.2023
56 տարեկան տղամարդն ընդունվել է մարզային բժշկական կենտրոն` կորոնավիրուսային վարակի կապակցությամբ: Բուժման ընթացքում նրա մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների ցավ, կապտություն, որի պատճառով...
23.03.2023
Բուժառուն՝ արական սեռի, 60 տարեկան: Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, բութ ցավեր էպիգաստրալ և աջ ենթակողային շրջաններում...
17.02.2023
Ժամանակակից բժշկության մեջ ուռուցքով հիվանդին միայն ուռուցքաբանի կողմից բուժելը բավականին բարդ խնդիր է: Ինչո՞ւ… Որովհետև չարորակ ուռուցքով հիվանդները հիմնականում մեծահասակներ և տարեցներ են, որոնց մոտ, սովորաբար...
02.06.2022
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ