Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն

Տղամարդը մխրճել է մեխը սեփական աչքի մեջ, բայց չի զրկվել տեսողությունից (ֆոտո). news.am

Տղամարդը մխրճել է մեխը սեփական աչքի մեջ, բայց չի զրկվել տեսողությունից (ֆոտո). news.am

Ամերիկացի 27-ամյա այգեպանը, ում անունը չի նշվում, անսովոր վնասվածք է ստացել՝ 7-սանտիմետրանոց մեխը մխրճվել է նրա աչքի մեջ: Սակայն հրաշքով նրան հաջողվել է ո՛չ միայն չվնասել ուղեղը, այլ նաև պահպանել տեսողությունը:

 

Տղամարդը կտրում էր խոտածածկը տրիմերով, երբ օդի ուժեղ հոսանքը բարձրացրել է գետնից 7-սանտիմետրանոց մեխը, որն էլ մխրճվել է նրա աչքի մեջ: Մեխը մխրճվել է թեք անկյան տակ՝ այնքան խորը, որ սուր ծայրով գրեթե դիպչել է ձախ աչքին:

 

Ինչ-որ հրաշքով մեխը չի վնասել աչքի բիբը եւ նյարդերը, սակայն հայտնվել է հենց կենսական կարեւորության անոթների դիմաց, այնպես որ, այն պետք էր շատ մեծ զգուշությամբ հեռացնել: Վիրաբույժների խոսքով՝ եթե մեխը փոխեր իր ուղղությունը գոնե մեկ միլիմետրով, տղամարդը կզրկվեր տեսողությունից: Սակայն վիրահատությունից հետո այժմ նրա հետ ամեն ինչ կարգին է, նա արդեն դուրս է գրվել: Սկզբում նրա տեսողությունը մի փոքր վատացել էր, սակայն 8 շաբաթ անց այն վերջնականապես վերականգնվել է, այժմ նրա երկու աչքի հետ էլ ամեն ինչ կարգին է:

 

Այս վիրահատության մանրամասները՝ համապատասխան պատկերներով, վիրաբույժները  հրապարակել են New England Journal of Medicine ամսագրում: Բժիշկների խոսքով, չնայած նրան, որ երիտասարդ այգեպանը  բավականին դժբախտ պատահարի զոհ է դարձել (այնքան էլ հաճախ չեն մեխերը մխրճվում աչքի մեջ), նա, միեւնույն է, հաջողակ է գտնվել՝ չկորցնելով տեսողությունը:

 

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ