Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն

Սրտի մեկ վիրահատության ընթացքում միանգամից երկու միամտություն կարելի է իրականացնել. news.am

Սրտի մեկ վիրահատության ընթացքում միանգամից երկու միամտություն կարելի է իրականացնել. news.am

Սրտի մեկ վիրահատության ընթացքում կարելի է ո՛չ միայն վերականգնել սրտի միտրալ փականը (պրոլապսի դեպքում), այլ նաեւ աբլյացիայի միջամտություն իրականացնել, եթե հիվանդը տառապում է առիթմիայով, նշում են Քլիվլենդի կլինիկայի մասնագետները:

 

Վիրաբույժ Մարկ Գիլոնովի խոսքով՝ եթե հիվանդը միտրալ փականի վիրահատության կարիք ունի եւ եթե նա տառապում է առիթմիայով, ավելի արդյունավետ կլինի երկու միջամտությունները միաժամանակ անցկացնել՝ մեկ վիրահատության ընթացքում:

 

Միտրալ փականի պրոլապսը հանդիպում է աշխարհի բնակչության մոտ երկու տոկոսի մոտ: Այս հիվանդության դեպքում երկու փականները սրտի աշխատանքի ընթացքում ավելորդ շարժումներ են անում եւ արյան մի մասը փականով հետ է անցնում:

 

Այս խանգարումով տառապող մարդիկ շատ հաճախ մշտական հոգնածություն են զգում, դժվարանում է նրանց շնչառությունը, սկսում են այտուցվել ոտքերը: Ամեն դեպքում՝ փականների աշխատանքից անկախ, պրոլապսի դեպքում հիվանդի կյանքի որակը բարելավելու համար երբեմն վիրահատության անհրաժեշտություն է առաջանում՝ միջամտական կամ ոչ միջամտական:

 

Բժիշկ Գիլինովի խոսքով՝ միտրալ փականի պրոլապսով հիվանդների 30-35 տոկոսը նաեւ առիթմիա ունի:

 

Գիլիոնովն ու գործընկերները սրտանոթային հիվանդություններով տառապող 260 մարդ ներառող հետազոտություն են իրականացրել: Հիվանդների կեսի մոտ վիրահատվել էր սրտի միտրալ փականը, մյուս կեսին՝ միաժամանակ եւ՛ այս վիրահատությունն էր իրականացվել, եւ՛ աբլյացիան: 6 եւ 12 ամիս անց երկրորդ խմբի հիվանդների 63 տոկոսի մոտ առիթմիայի հետ կապված խնդիրներ այլեւս չկային, այնինչ առաջին խմբի հիվանդների միայն 29 տոկոսն էր ազատվել խնդիրներից:

 

Գիտնականները եկան այն եզրահանգման, որ երկու միջամտությունների համակցումն անվտանգ է, արդյունավետ եւ ի զորու է բարելավել հիվանդի կյանքի որակը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. spb.kivach.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ