Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն

Երկու ամսական տղայի օրգանիզմում սաղմ է հայտնաբերվել. tert.am

Երկու ամսական տղայի օրգանիզմում սաղմ է հայտնաբերվել. tert.am

Վիետնամի հիվանդանոցում բժիշկներն ապշել են, երբ մասնակիորեն ձևավորված սաղմ են հայտնաբերել երկու ամսական տղա երեխայի օրգանիզմում: Ինչպես հաղորդում է futureofdubai.com-ը` Thanhnienews.com-ին հղումով, փոքրիկը երկժամանոց վիրահատության է ենթարկվել սեպտեմբերին:

 

Բժիշկներից մեկը հայտնել է, որ դա չափազանց հազվադեպ երևույթ է, որը բժշկագիտության մեջ հայտնի է foetus-in-fetu տերմինով: Դա տեղի է ունենում, երբ երկվորյակներից մեկը տեղավորվում է մյուսի մարմնում:

 

Ըստ ամերիկյան Paediatrics ամսագրի 2000 թվականի հունիսի համարում հրապարակված զեկույցի` Foetus-in-fetu երևույթը տեղի է ունենում 500 000 ծնունդից մեկի դեպքում:

 

Երեխայի ծնողները նրան հիվանդանոց էին տարել ` մտահոգվելով փոքրիկի փորի ուռածությունից: Նախնական ախտորոշման համաձայն` նրա մոտ ուռուցք էր հայտնաբերվել, և միայն վիրահատության ժամանակ է պարզվել, որ 1 կգ-անոց ուռուցքը ամբոջական սաղմ է եղել` ձևավորված ոտքերով, ձեռքերով, ողնաշարի, լյարդի և աղիների մի մասով: 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ