ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն
Եվրոպայում առաջին անգամ երիկամի էնդոսկոպիկ տրանսպլանտացիա է իրականացվել. news.am
Լիվերպուլի թագավորական հիվանդանոցի վիրաբույժները Եվրոպայում առաջին անգամ երիկամի էնդոսկոպիկ տրանսպլանտացիա են իրականացրել: Հնդկաստանում Ահմեդաբադի երիկամային հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի վիրաբույժ, պրոֆեսոր Պրանջալ Մոդիի ջանքերով մշակված տեխնոլոգիան, բավականին մեծ կտրվածք պահանջող բաց վիրահատության փոխարեն, հիվանդին անհամեմատ ավելի արագ վերակագնվելու եւ ապաքինվելու հնարավորություն է ընձեռում:
Բրիտանացի բժիշկներին հաջողվել է օրգանի փոխպատվաստումն ընդամենը 6 սմ երկարությամբ կտրվածքով իրականացնել:
«Տեխնոլոգիան շատ արդյունավետ է հիվանդների համար: Ես զրուցել եմ բոլորի հետ եւ համոզվել, որ այդ մարդիկ պարզապես երջանիկ են: Արդյունքներն էլ խոստումնալից են, այնպես որ բոլորին խորհուրդ եմ տալիս վիրահատությունն էնդոսկոպիկ եղանակով իրականացնել», - նշել է տեխնոլոգիայի հեղինակը:
Երիկամի էնդոսկոպիկ տրանսպլանտացիան Եվրոպայում բրիտանացի ձեռնարկատեր Բրայան Բլանչֆիլդի նկատմամբ է իրականացվել, ով տարիներ շարունակ օրգանի անբավարարությամբ էր տառապում՝ մինչեւ որ քույրը համաձայնել էր դոնոր դառնալ: Վիրահատությունից 4 ժամ անց հարազատները Բրայանին ոտքի վրա են գտել: «Հրաշալի եմ զգում ինձ: Տեղյակ էի, որ վիրահատությունն առաջին անգամ է իրականացվում, բայց ամենազարմանալին այն է, որ նախապես հարցրեցին, թե որ հատվածից պետք է վիրահատեն: Քանի որ կույր աղիքս հեռացված է, որոշեցի, որ կտրվածքը հենց սպիի վրայից էլ կարող են անել», - նշել է նա՝ BBC-ին տված հարցազրույցի ընթացքում:
Վիրահատությանը խորհրդատու-ասիստենտի կարգավիճակով մասնակցած Սանջա Մեհրան համոզված է, որ տրանսպլանտացիայի նոր մեթոդը մի շարք առավելություններ ունի:
«Մինչ այժմ 20-25 սմ երկարությամբ կտրվածք էր պահանջվում, իսկ Բրայանի սպին ընդամենը 6 սմ երկարություն ունի, ինչը կոսմետիկ տեսանկյունից մեծ տարբերություն է ենթադրում: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ երկար կտրվածքը նաեւ լուրջ, երկարաժամկետ խնդիրներով հղի մկանային վնասվածքի է հանգեցնում», - նշել է նա:
Երիկամային հիվանդությունների բրիտանական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Էլին Դայվիսի հաղորդմամբ, երկրի շուրջ 6 հազար բնակիչներ երիկամի փոխպատվաստման են սպասում, մինչդեռ տարեկան ընդամենը 3 հազարից էլ քիչ վիրահատություն է իրականացվում: «Նորահայտ տեխնոլոգիան դժվար թե բոլոր դեպքերում կիրառելի դառնա: Այն հավելյալ կշիռ ունեցող՝ որովայնային վիրահատության համար ռիսկային հիվանդների պարագայում է առավել հարմար», - մեկնաբանել է փորձագետը:
14.10.2014 Կարդացեք նաև
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...
30.04.2024
Գլխի և պարանոցի ուռուցքներ | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արամ Գրիգորի Բադալյան
Դիմային նյադրը նյարդավորում է միմիկական մկանները...
20.12.2023
Հիվանդ Գ. Ս., 37 տարեկան, Արմենիա ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել՝ գանգատվելով որովայինի աջ կեսում ցավերից, ծանրության զգացումից, երբեմն՝ սրտխառնոցից: Նախքան այդ հետազոտվել էր տարբեր կլինիկաներում...
21.11.2023
Որովայնային ճողվածքները բավական տարածված են։
Վիրահատական եղանակաները բազմաթիվ են , սակայն լավագույն տարբերակը լապարոսկոպիկ եղանակով...
12.09.2023
Ճողվածքների բաց վիրահատություններն վաղուց անցյալում են:
«Նաիրի» առաջին վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ...
01.06.2023
56 տարեկան տղամարդն ընդունվել է մարզային բժշկական կենտրոն` կորոնավիրուսային վարակի կապակցությամբ: Բուժման ընթացքում նրա մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների ցավ, կապտություն, որի պատճառով...
23.03.2023
Բուժառուն՝ արական սեռի, 60 տարեկան: Գանգատներ՝ ընդհանուր թուլություն, բութ ցավեր էպիգաստրալ և աջ ենթակողային շրջաններում...
17.02.2023
Ժամանակակից բժշկության մեջ ուռուցքով հիվանդին միայն ուռուցքաբանի կողմից բուժելը բավականին բարդ խնդիր է: Ինչո՞ւ… Որովհետև չարորակ ուռուցքով հիվանդները հիմնականում մեծահասակներ և տարեցներ են, որոնց մոտ, սովորաբար...
02.06.2022
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ