Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն

Ինչո՞ւ են մարդիկ վիրահատությունից հետո տարբեր կերպ վերականգնվում. news.am

Ինչո՞ւ են մարդիկ վիրահատությունից հետո տարբեր կերպ վերականգնվում. news.am

Գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է վիրահատությունից հետո հիվանդի վերականգնման փուլի տեւողությունն ու ցավագնության աստիճանը կանխատեսել: Նրանց համոզմամբ, գաղտնիքը պետք է իմունային բջիջներից մեկի՝ CD14+ մոնոցիտների ակտիվության մակարդակի մեջ փնտրել:

 

Հետազոտության հեղինակները 50-80 տարեկան 32 հիվանդների արյան հետազոտություն են իրականացրել՝ նախքան կոնքազդրային հոդի փոխարինմանը միտված վիրահատության մեկնարկը եւ դրա ավարտից հետո՝ մեկ ժամ, մեկ օր եւ 3 օր անց:

 

Փորձագետներին, մասնավորապես, այն հարցն էր հետաքրքրում, թե ինչ ազդակներ են արյան բջիջները միմյանց հաղորդում եւ ինչ է կատարվում նրանց ներսում: Տվյալների վերլուծության արդյունքում պարզվել է, որ վնասվածքներին հակազդող, բորբոքման խթանման եւ ճնշման համար պատասխանատու CD14+ ենթախմբի բջիջները որոշ՝ արագ վերականգնվող հիվանդների մոտ չափազանց ակտիվ են գործում: Ընդ որում, Live Science-ի հաղորդմամբ, արագ վերականգումը ոչ թե մեկ, այլ մի խումբ ազդակների օգնությամբ կարելի է կանխատեսել:

 

Ընդհանուր առմամբ, որքան ակտիվ են հիշյալ բջիջները, այնքան հիվանդն ավելի արագ է վերականգնվում: Թեւ տվյալ առանձնահատկությանը վերակագնման արագության տարբերության պատճառների ընդամենը 40-60 տոկոսն է բաժին հասնում:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ